Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի փոխնախագահ Անդրեյ Ստարկովին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետը ողջունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեությունը Հայաստանում` նշելով, որ իրականացվող ծրագրերը նպաստում են երկաթուղային փոխադրումների ոլորտի զարգացմանը և մատուցվող ծառայությունների դինամիկ աճ են արձանագրում:
Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գործող ընկերությունների հաջող գործունեությամբ ու պատրաստ է ակտիվացնել ջանքերը համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Անդրեյ Ստարկովը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ղեկավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք:
Պարոն Ստարկովը կառավարության ղեկավարին ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեությունը, ընթացիկ աշխատանքները, ցուցանիշները և զարգացման ծրագրերը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է տարածաշրջանային ձևաչափով ծրագրերի նախաձեռնումն ու կյանքի կոչումը, որոնք կնպաստեն տարածաշրջանում հաղորդակցության և զբոսաշրջության զարգացմանը:
Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման, ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների ծավալի ավելացման, ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47