Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբերի ղեկավարների նիստի ընթացքում հայտարարել է, որ երկրում գործող խորհրդարանական համակարգը վաղուց իրեն սպառել է և որ իրենք քայլեր են ձեռնարկում որքան հնարավոր է շուտ նախագահական համակարգին անցում կատարելու համար: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
«Խորհրդարանական համակարգը Թուրքիայի հոգսերի համար հնար չէ այլևս: Մենք մեր նախագահի հետ, իհարկե, ամենաբարիդրացիական կերպով կաշխատենք: Ոչ ոք չի կարող իմ և մեր նախագահի միջև սեպ խրել: Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող կուսակցության հիմնադիրն է, Թուրքիայի սիրելին է, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեսնել մեզ ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ, մեծ հիասթափություն են ապրելու: Թուրքիան այլևս այն երկիրը չէ, որ կարողանան պառակտել»,- հայտարարել է Յըլդըրըմը:
Նա նաև հավելել է, որ նրանք մեծ թափով շարունակելու են պայքարը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ:
«Այդ դավաճանները մեր եղբայրների, մեր ընկերների արյունը թափեցին: Այն էլ՝ նրանց կանանց, երեխաների աչքի առաջ: Ժողովրդիս առաջ եմ խոստանում՝ թափված ամեն կաթիլ արյան համար հատ-հատ պատասխան եմ ուզելու: Ով կասկածում է, որ մենք կվերացնենք այդ խմբավորումը մեր երկրից, ես էլ նրա ուղեղի վրա եմ կասկածում»,- ասել է Յըլդըրըմը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22