Սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պատշպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում տեղի է ունեցել քննարկում սեպտեմբերի 13-ից սկսված Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետևանքների վերաբերյալ: Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլյա Պիտերս Յահիայի գլխավորած պատվիրակության՝ Սյունիք կատարած այցի շրջանակներում: Պատվիրակության կազմում էին նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Պաշտպանության հարցերով ստորաբաժանման ղեկավար Անդրեյ Արյուպինը, ՄԱԿ այլ գործակալությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան: Իր խոսքում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան շնորհակալություն է հայտնել Պաշտպանի աշխատակազմին այս օրերի հսկայածավալ աշխատանքի և փաստարկված տեղեկատվության տրամադրման համար: Հանդիպման ընթացքում ՄԻՊ աշխատակազմի Միջազգային համագործակցության վարչության պետ Աննա Կարապետյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների փաստերը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ագրեսիայի հետևանքներին, մարզում առկա հումանիտար խնդիրներին, այդ թվում անդրադառնալով անվտանգային հարցերին, երեխաների կրթության իրավունքի ապահովմանը, առողջության պահպանմանը, ապաստարաններով հագեցվածության և այլ հարցերի: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ընդգծել են նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի դրույթների իրականացման կարևորությունը: Քննարկման ավարտին ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները վստահեցրել են, որ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում նպատակ են հետապնդում հավաքագրելու բնակիչների կարիքները և հասցեագրելու դրանք իրենց ծրագրերի իրականացման շրջանակներում։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55