Եթե Սերժը չուզենար լուծել Ղարաբաղի հարցը, 2018-ին չէր առաջադրվի: Մեզ կարելի է չսիրել, բայց անբարոյականություն է համեմատել նախքան 2018-ը եղած խնդիրները և այն, ինչ կատարվեց երկրում 2018-ից հետո: Մեր բոլոր թերություններով հանդերձ Արցախը հայկական էր, երկրորդ հայկական պետությունը ՝ 12.000 քառ կմ-ով և մենք մտածում էինք, որ այո, մենք կարող էինք շարունակ պահել այնպիսի բնագծեր, որոնք հայկական դիվանագիտությանը թույլ կտան բանակցային սեղանի շուրջ հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորմանը: Դրանով էր պայմանավորված Սերժ Սարգսյանի առաջադրումը 2018-ի ապրիլին: Հայաստանը հստակ իր կարմիր գծերը կառուցել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման շուրջ: Սա էր կարմիր գիծը, որ երբեք, ոչ մի նախագահ, մինչ Նիկոլ Փաշինյանը, հետքայլ չի արել: Մինչ 2018 թվականը Հայաստանը համարվում էր բանակցային գործընթացի կոնստրուկտիվ կողմ, հետևապես ՝ Ադրբեջանին պատժում էին: Սերժ Սարգսյանն անձամբ գնում էր Կազանյան փաստաթղթի ստորագրման ՝ դա պատասխանատվության և բեռը կրելու ապացույց է: 2016-ին Կիսելյովի հետ հարցազրույցի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հիմնավորեց դա, ո՞վ սկսեց դավաճանի պիտակ կպցնել նրան, ո՞վ կտրեց հատվածը, դարձրեց դրոշակ: Եթե Սերժ Սարգսյանը չունենար խիզախություն՝ մտնելու բեռի տակ, նա կգնա՞ր Կազանյան փաստաթղթի ստորագրմանը, որը անձամբ Նիկոլ Փաշինյանն է ԱԺ ամբիոնից համարել այս ընթացքում երբևէ բանակցված լավագույն փաստաթուղթը: Սերժ Սարգսյանը 2014-ին ասել էր՝ չի հավակնում դառնալ վարչապետ: Որոշ շրջանակներ շահարկում են՝ Արցախի հարցը գցեց Նիկոլի «ջեբը», եթե Սերժ Սարգսյանը Արցախի հարցով խուսափում էր պատասխանատվությունից կամ պետք է այդ հարցը մեկի «ջեբը» գցեր, ավելի հարմար պա՞հ. նրա պաշտոնավարումն ավարտվում էր՝ կհեռանար: Սերժ Սարգսյանն ուներ այդ հնարավորությունը՝ չէր առաջադրվի որպես վարչապետ և կգցեր Արցախի հարցը ցանկացած հաջորդի գրպանը: Միակ պատճառը, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց որպես վարչապետ՝ Արցախն էր:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15