«Փաստ» օրաթերթը գրում է.
«Որևէ երկիր մեկնելիս Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ինչ-որ ձևաչափով անպայման հանդիպելու համար: Նպատակը առաջին հերթին այն է, որ ցույց տա, թե Սփյուռքում ինքը վստահություն և «ջերմ ընդունելություն» ունի: Վերջին հանդիպումը Վլադիվոստոկում էր, որտեղ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, սարսափելի մեծ ջանքերի գնով էր հաջողվել նման մի հանդիպում «դասավորել»: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Փաշինյանը կարգադրել է հանդիպումներ կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ավելին՝ ցանկացել է նույնիսկ մեկնել հայաշատ Լոս Անջելես՝ այնտեղ էլ հանդիպում ունենալու: Սակայն Նիկոլ Փաշինյանին հանրամատչելի ակնարկել են, որ ԱՄՆ հայ համայնքի գերակշիռ մեծամասնության շրջանում իր նկատմամբ առկա է շատ բացասական վերաբերմունք, ուստի ցանկալի է խուսափել «անկանխատեսելի հետևանքներից»: Խոստացվել է այնպիսի «ինչ-որ բան անել» Նյու Յորքում, որը կարելի լինի պատշաճ մատուցել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
13:46
12:16
12:03
11:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15