«Փաստ» օրաթերթը գրում է.
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը բավական սուր քննադատության արժանացավ ոչ միայն քաղաքական գործիչների, այլև քաղաքագետների ու այլ փորձագետների կողմից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ելույթն ի սկզբանե ավելի թույլ ու անատամ է եղել, սակայն որոշ «շտկումներ» են արվել վերջին պահին: Այդուամենայնիվ, շատերը այդ ելույթը անբավարար գնահատեցին: Ի մասնավորի, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը երեկ գրառում էր արել, որ Փաշինյանի ելույթից կարելի է երեք եզրահանգում անել. որ իշխանության «Խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր, որ իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը, որ իշխանությունը տապալել է դիվանագիտությունն ու բանակցային ողջ գործընթացը: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշել է, թե Փաշինյանի մոտեցումը իր էությամբ հակաարցախյան է, կատարելապես հակասում է ԱՀ ամբողջ և ՀՀ-ի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային պետական շահերին: «ԱՀ-ում, ՀՀ-ում, Սփյուռքում բնակվող մեր հայ ժողովուրդը այսօր ազգային կարևորության մեկ կենսական խնդիր ունի. բոլորիս ուժերի գերլարմամբ պետք է իշխանափոխություն տեղի ունենա: Պետք է կարողանանք իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանն իսկապես գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում բնակվող հայության համար»,- ասաց քաղաքագետը: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշում է, թե Փաշինյանը փաստացի զբաղված է «գետանցման ժամանակ ձիերին փոխելով», ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ոչ միայն ակնարկեց, այլև թիրախային մտքեր արտահայտեց, ըստ որի, ուզում է միջազգային դիտորդական առաքելության խմբեր տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին, Նահապետյանը մեզ հետ զրույցում նշեց. «Խոսքը միջազգային խաղաղապահ ուժերի մասին է, իսկ ՄԱԿ-ի մանդատով դրանք ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն են՝ այլ ստորաբաժանում չկա, կառավարումը, մեծ հաշվով ու չերևացող ձևով իրականացվում է ՆԱՏՕ-ի կողմից։ Փաստորեն, Փաշինյանն այդ ելույթով ՌԴ-ից քաղաքական ապահարզանի առաջին քայլն արեց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01