ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ որակի ենթակառուցվածքի ազգային մարմինների ղեկավարների հետ հանդիպման մանրամասները հայտնում է նախարարության մամլո ծառայությունը.
«Հանդիպման առանցքում նախարարության համակարգի կազմակերպությունների գործունեությանն առնչվող հարցերն էին:
Նախարար Սուրեն Կարայանը կարևորել է առավել որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը և գործարարների հետ արագ և թափանցիկ աշխատանքը, ուր կբացառվեն սուբյեկտիվ որոշումները: Բիզնես միջավայրի բարեփոխմանն ուղղված քայլերը պետք է կատարվեն արագ և տեղին` վերականգնելով վստահության մթնոլորտը մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ:
«Անհրաժեշտություն կա բաց հարթակի ձևավորման, ինչը հնարավորություն կտա գործարարներին հուզող բոլոր խնդիրներին ու հարցերին առցանց տալ սպառիչ պատասխան: Կան բազմաթիվ խնդիրներ որակի ենթակառուցվածքների, մատուցվող ծառայությունների հետ կապված: Գործարար միջավայրը պետք է հստակ զգա կատարվող փոփոխությունները, որոնք պետք է լինեն կտրուկ և արագ, բայց ոչ մատուցվող ծառայությունների որակի հաշվին»,- իր խոսքում նշել է Սուրեն Կարայանը:
Նախարարի խոսքով` համակարգը պետք է ստեղծի հավելյալ արժեք տնտեսվարող սուբյեկտների համար, ձևավորի միջազգային չափանիշներին համապատասխան միջավայր, ինչը հնարարվորություն կտա արտադրող ընկերություններին կազմակերպել ՀՀ-ում բարձրորակ և արտահանման պոտենցիալ ունեցող մրցունակ արտադրանք:
Էլեկտրոնային նորարարական լուծումների ներդրմամբ հնարավոր կլինի բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, ինչը գործընթացներում կնվազեցնի մարդկային գործոնը` որոշումների կայացման մեջ բացառելով սուբյեկտիվ մոտեցումը:
Միաժամանակ, արդյունավետ աշխատանք պետք է տարվի կադրերի բարելավման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ:
Կատարվող աշխատանքների ու բարեփոխումների ներկայացման հարցում կարևորվել է հանրային իրազեկման խնդիրը. սա հնարավորություն կտա տեսանելի դարձնել կազմակերպությունների գործունեությունը` արժեվորելով իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Կարայանի կողմից տրվել են հանձնարարականներ` սեղմ ժամկետներում բարեփոխումների և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ առաջարկների ներկայացման համար»:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02