Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ընդունել է ամերիկահայ հայտնի ճարտարապետ, «Ալթուն և գործընկերներ» կազմակերպության տնօրեն Ռոն Ալթունին:
Ինչպես հայտնում են կոմիտեից, Նարեկ Սարգսյանը շնորհավորել է նրան Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ՝ նշելով, որ շատ կարևորում է նրա՝ կուտակած փորձը դասախոսությունների, վարպետաց դասերի միջոցով ճարտարապետաշինարարական բուհի ուսանողներին փոխանցելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում Ն. Սարգսյանն անդրադարձել է նաև 88-ի երկրաշարժից հետո՝ Սպիտակում, ապա նաև՝ Հայաստանում գործընկեր ճարտարապետների հետ Ռոն Ալթունի ծավալած գործունեությանը՝ բարձր գնահատելով նրա դերը՝ Հայաստանում կառույցների նախագծման և խորհրդատվության բնագավառում, մասնավորապես՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նորակառույց մասնաշենքի և Ավետիսյանների անվան դպրոց-կենտրոնի (Մալաթիա-Սեբաստիա համայնք) ստեղծմամբ միջազգային չափանիշներով կանաչ և էներգախնայող նախագծի իրականացման, ընդհանրապես, նոր տեխնոլոգիաների կիրառման և օգտագործման առումով:
Ռոն Ալթունն իր գոհունակությունն ու պատրաստակամությունն է հայտնել իր նախանշած ծրագրերի շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու առումով, այդ թվում նաև՝ ներկայացնելով իր նախաձեռնությունները՝ հայ-ամերիկյան ճարտարապետ ուսանողների փոխանակման ծրագրի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Նարեկ Սարգսյանը և Ռոն Ալթունը երկուստեք կարևորել են առաջիկայում՝ ներդրումային զարգացման ծրագրերի համատեքստում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03