ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում օրերս մասնակցել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Երկօրյա համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի սպորտի փոխնախարարներն ու այլ ներկայացուցիչներ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են տարբեր մարզաձևերում ԱՊՀ երկրների միջև առաջնությունների և գավաթի խաղարկությունների, հաշմանդամ երեխաների մասնակցությամբ ամառային և ձմեռային սպարտակիադաների, ԱՊՀ երկրորդ խաղերի անցկացմանը վերաբերող և այլ հարցեր: Նիստի մասնակիցները համատեղ հայտարարություն են ստորագրել՝ մարզիկների նկատմամբ խտրականությունն անթույլատրելի համարելու վերաբերյալ: Նիստի օրակարգային հարցերից մեկն ԱՊՀ երկրորդ խաղերի անցկացման ժամկետները հաստատելն էր. ըստ այդմ՝ դրանք կկայանան 2023 թվականի օգոստոսի 4-14-ը Բելառուսում: Խորհրդի հաջորդ նիստը ևս կկայանա Մինսկում: Խորհրդի նիստի մասնակից երկրները նաև հաշվետվություն են ներկայացրել 2021-2022 թվականներին սպորտի ասպարեզում իրենց ծավալած գործունեության վերաբերյալ՝ շեշտը դնելով մասսայական սպորտի զարգացման վրա: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ հայկական կողմն առաջարկել է 2023 թվականին Հայաստանում անցկացնել մարզական ֆորում, որի ժամկետներն ու թեման լրացուցիչ կհստակեցվեն: Նիստի մասնակիցները նաև շրջայց են կատարել Տաշքենդում գործող մարզական հաստատություններում, եղել են Ուզբեկստանի սպորտի նախարարությունում, օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեներում, ինչպես նաև մարմնամարզության հավաքականների կենտրոնում: Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը դեռևս 2021 թվականի դեկտեմբերին Տաշքենդ կատարած աշխատանքային այցի շրջանակում համագործակցության հուշագիր էր ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի նախարարի տեղակալ Ավազժոն Կարիմովի հետ: Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ կողմերը վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու և ավելի սերտ կապեր ձևավորելու անհրաժեշտությունը. «Ուզբեկստանը սպորտի զարգացման համար այսօր հսկայական ներդրումներ է կատարում: Անկասկած, համագործակցության մեծ հեռանկարներ կան, և մենք անպայման պետք է խորացնենք մեր գործընկերությունը»:
13:53
13:38
13:15
13:02
12:45
12:32
12:17
12:06
12:01
11:46
11:35
11:22
11:09
10:45
10:24
10:04
09:25
09:09
20:11
19:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45