«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցելու, եւ բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել:
Նշենք, որ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին մեղադրվում էին, որ չունենալով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու իրավունք՝ 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:
Քուրդ ազատամարտիկներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Այսինքն՝ նրանք եղել են ազատության մեջ, եւ, ահա, 7 ամիս ազատության մեջ գտնվելուց հետո՝ երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է ահազանգել նրանց դեպքի մասին, որ քուրդ ազատամարտիկները, որոնք գտնվել են Հայաստանում եւ պայքարել են թուրքական բռնատիրության դեմ, այսօր Թուրքիայում են:
Ինչպե՞ս են նրանք հայտնվել Թուրքիայում, ահա հենց այս առեղծվածն էլ, հուսանք, կպարզի Ազգային անվտանգության ծառայությունը: Ավելի վաղ նրանց արտահանձնումը հերքել էր նաեւ արդարադատության նախարարությունը: Փաստորեն, պետական ատյանները անտեղյակ են՝ մեր երկրից Թուրքիա հայտնված քրդերի դեպքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03