«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել։ Առավել շատ ստացել է ՔՊ-ն՝ 4 հազար 93, հաջորդը «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է՝ 2 հազար 693, ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։ «Ապրելու երկիրը»՝ 2 հազար 307 ձայն՝ գործարար Արա Զաքարյանի գլխավորությամբ, Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը»՝ 979, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության դաշինքը»՝ 794։ 21 մանդատ է լինելու։ Համայնքապետ ընտրելու համար հարկավոր է 11 ձայն։
ՔՊ-ն կստանա 8 մանդատ, ընդ որում, երեկ ողջ օրը կենաց-մահու պայքար են մղել մեկ մանդատի համար, ՔՊ-ին 7 մանդատ էր հասնում, կոտորակային վիճելի հաշվարկի արդյունքում եւս 1 մանդատ են պոկել, չնայած, որպես կանոն, ավել մանդատը գումարում են ամենաքիչ ձայն ստացած ուժին։ Սակայն այդ 1 մանդատն էլ իրավիճակը չի փրկում։ «Աշխատանք եւ արդարությունը» 5 մանդատ է ստանում, գումարած Արթուր Ղազինյանի 2 մանդատը, եւ ստացվում է՝ արմատական ընդդիմությունը 7 մանդատ ունի՝ ՔՊ-ի 8-ի դիմաց։ Եվս 2 մանդատ Արման Բաբաջանյանինն է։ Սակայն վճռորոշը լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության 4 մանդատը։ Ում կմիանա «Ապրելու երկիրը», նա էլ կձեւավորի իշխանություն
Նշենք, որ դեռ ընտրություններից առաջ ԱԵ-ն հայտարարել էր, որ որեւէ պարագայում ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմի։ Չնայած եթե ընդդիմության հետ էլ կոալիցիա չկազմեն, կնշանակի անուղղակի աջակցություն ՔՊ-ին, քանի որ Փաշինյանը 20 օրվա ընթացքում օրենքով իրեն իրավունք է վերապահել համայնքապետի պաշտոնակատար նշանակել։
Մեզ ասացին, որ գործարար Արա Զաքարյանը սերտ շփումներ ունի Խաչատուր Սուքիասյանի հետ, եւ չեն բացառում, որ նա կշրջանցի կուսակցության արգելքը եւ կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01