Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ամենամյա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 8-ը (Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրերը՝ հին և նոր տոմարներով): ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է մատուցել Կոմիտասի անվան պանթեոնում, որի ընթացքում հոգևոր երգասացություններ է կատարել «Գեղարդ» երգեցիկ խումբը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մշակութային գործիչներ և արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրմին: Այնուհետև հնչեցվել է թանգարանի զանգը։ Իրավիճակով պայմանավորված՝ այս տարի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մասշտաբային միջոցառումները չեղարկվել են: Գիտաժողովը կանցկացվի առավել զուսպ, կամերային ձևաչափով: Գիտաժողով-փառատոնի շրջանակում նախատեսված են հետևյալ միջոցառումները. Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա կամերային երաժշտության համերգ՝ սոպրանո Աննա Սամուիլի և դաշնակահար Մաթիաս Սամուիլի (Գերմանիա) մասնակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի դահլիճում: Ծրագրում՝ Կոմիտաս Վարդապետի և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Տիգրան Մանսուրյանի «Արվեստ քերթության» ստեղծագործությունը (խոսք՝ Ե. Չարենցի)՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-16:30, և հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-15:30, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կանցկացվի «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն գիտնականներ Հայաստանի և արտերկրի (Իտալիա, Ուկրաինա, ԱՄՆ, Կանադա) առաջատար գիտական հաստատություններից: Հոկտեմբերի 8-ին Հառիճի վանական համալիրոմ կհնչի Կոմիտասի «Պատարագը»՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Քրիստինա Ոսկանյան):
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55