Այս տարի Մոնակոյում առաջին անգամ նշվեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Երկար ամիսների աշխատանքի շնորհիվ ինձ շնորհվեց թույլատրություն կազմակերպել ՀՀ Անկախության Օրվան նվիրված միջոցառում Մոնակոյի Մայր Notre Dame տաճարում։ Տաճարը համարվում է Մոնակոյի արքայական ընտանիքի սուրբ վայրը , որտեղ տարիներ առաջ տեղի է ունեցել Մոնակոյի իշխան Ռենե III-ի և ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիյի հարսանեկան արարողությունը ,այնուհետ իշխան Ալբեր Երկրորդի և Շերլին իշխանուհու ամուսնական արարողությունը։ Միջոցառման օրը Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը գտնվում էր ՄԱԿ-ի գագաթնաժողովում և իր անունից միջոցառմանը մասնակցեց պետքարտուղար Իվետ Լամբերտ Բերտին։ Ներկա էին նաև Մոնակոյի կառավարության , Ազգային ժողովի,քաղաքապետարանի ղեկավարությունը։ Միջոցառումը անցկացվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան բարձր հովանու ներքո՝ ի դեմս դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի։ Տաճարում կազմակերպված համերգը կրում էր բարեգործական բնույթ և հանգանակված ողջ գումարը ուղղվեց Մոնակոյում գործող MISSION ENFANCE հիմնադրամին ,որի պատվո նախագահն է իշխան Ալբեր II-ը, որն էլ իր հերթին այդ գումարը փոխանցելու է Հայաստանի անապահով ընտանիքների երեխաների կրթությանը ։ Համերգը անչափ տպավորիչ և հուզիչ էր,քանի որ այն կատարվեց Հայ մեծանուն երաժիշտների փայլուն կատարմամբ՝ ի դեմս Վիեննայից ժամանած միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Nareh Arghamanyan-ի, Լոնդոն Royal Opera House-ի , La Scala-ի և մի շարք աշխարհահռչակ օպերաների երգչուհի սոպրանո Liana Aleksanyan-ի և աշխարհահռչակ երաժիշտ Պիտր Գաբրիելի հետ նվագակցող դուդուկահար Լևոն Մինասյանի կողմից։ Համերգի ավարտին Մոնակոյի պետքարտուղարին փոխանցվեց Gohar Galstyan-ի կողմից ստեղծված շատ յուրահատուկ մի կտավ , որի վրա պատկերված էին Էջմիածնի Մայր տաճարի և Մոնակոյի Մայր տաճարի նկարները ,որն էլ պետք է փոխանցվի Մոնակոյի Իշխան Ալբեր II-ին ։ Համերգից հետո Արքայական պալատի մոտ կազմակերպվեց հյուրասիրություն ,որին մասնակցեցին Մոնակոյի քաղաքական Էլիտայի և հայ համայնքի ներկայացուցիչները։ Բոլոր հյուրերին բաժանվեցին ARARAT Brandy-ի կոնյակի նվեր-տուփեր իսկ Հայաստանի բանկային համակարգը Մոնակոյում առաջին անգամ ներկայացվեց միջոցառման աջակից Acba bank OJSC-ի կողմից ,որը շատ տպավորիչ էր հյուրերի համար ։ Այդ օրը Արքայական պալատի մոտ կախվեց նաև Հայաստանի դրոշը
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44