Բարև Ձեզ։
Անկեղծ ասած կարծում էի, որ այս «հազարապատիկ լրջանալու» պահին առնվազն կքննարկեիք բանակցողին օր առաջ փոխելու հարցը։ Միջազգային պրակտիկայում պատճառաբանված և ընկալելի պարզ աքսիոմ է՝ իրեն և իր ղեկավարած պետությանը դաժան ու նվաստացուցիչ պարտության մատնածի հետ նույնիսկ, այո՝ նույնի՛սկ կապիտուլյացիոն բնույթի որևէ փաստաթղթի շուրջ բանակցելը թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ մարդկային առումներով խոսում է այդ տեսակի ստորին հատկանիշների մասին։ Շատ են դեպքերը, երբ, թեկուզ դյուզն-ինչ արժանապատվություն ունեցող ղեկավարները նման դեպքերում ինքնասպան են եղել՝ Հիտլերը՝ կնոջ հետ, Գեբելսը՝ կնոջ և վեց երեխաների հետ միասին, ինքնասպանության պահին հայտարարելով, որ մահը գերադասում է կապիտուլյացիայի տակ իր ստորագրությունը դնելուց... Նույնիսկ Ալիևի կինը՝ Մեհրիբան էր խնդրում ամուսնուն, որ եթերներում այդքան դաժան չծաղրի իր կապիտուլյանտին, խղճա իր զոհին... Բայց՝ ոչ, սխալվում էի։ Նույն ինքնահավան, եթերում նեռիզմը քաղաքական կատեգորիայի վերածած ինձ ծանոթ կերպարն էիք՝ նախկինից բերած քաղաքական гонор-ի (սնապարծության, փառասիրության) տիրոջ թարմ ստորագրությամբ։ Երգեցիկ հայերենով եթերից խոսում էր միակ ճշտի մունետիկն ու անփոխարինելիության բարդույթով տառապող Նարցիսը։ Պահը բաց չթողեցիք օգտվելու Ձեր հոգեզավակի, բայց նաև Ձեր իսկ կողմից ճշգրիտ որակավորած՝ ազգակործան պատուհասի՝ մեր հայրենիքի գլխին թափած ողբերգության հետևանքներից։ Նպատակն ակնհայտ էր՝ ապացուցել, որ 97-ի նոյեմբերին գրած «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի ճաշմարտացիությունը՝ ներկա զարգացումների կտրվածքով։ Այդ օրերին ՀՅԴ ԳՄ նիստին շատ կարճ բնութագրել էի այդ հոդվածի բովանդակությունը, բնորոշելով այն՝ քաղաքական էգության բացառիկ դրսևորում... Բայց պարզվեց, որ Ձեր հոգեզավակը 23 տարի հետո պատրաստ է այդ հոդվածը կյանքի կոչել՝ թշնամուն հանձնելով մեր պետության ննջարանն ու մեր ազգային արժանապատվության կնիքը... Եվ այդ հարցազրույցը՝ սեպտեմբերի 27-ին նախորդող գիշերը... Ցավակցում են զոհվածների հարազատներին... Լույսերի մեջ... Հ.Գ. Առաջիկա օրերին կհրապարակեմ նաև Բաց նամակիս հաջորդ մասը, որտեղ կանդրադառնամ՝ - ինչպես և ինչու կնքվեց 94-ի մայիսի 12-ի հրադադարի մասին Բիշքեկյան համաձայնագիրը։ Ովքեր էին կանգնած փաստաթղթի հետևում, - Հայաստանի հետագա զարգացմանն ինչպես «նպաստեց» 95-ի կեղծված Սահմանադրական հանրաքվեն և ԱԺ ընտրությունները ու 96-ի նախագահական կեղծված ընտրությունները, - ինչ նպատակով և ովքեր՝ կարճ ժամանակ առաջ բարձր տոկոսներով Անկակության հանրաքվեով ինքնորոշված Արցախի Հանրապետության նախագահին նշանակեցին Հայաստանի վաչապետ և ինչպես մեր թշնամին օգտագործեց այդ նշանակումը։ Մինչ հանդիպում։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02