Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են կառավարությունից: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով գտնվել է Ֆրանսիայում, ինչը երկկողմ առանձնահատուկ հարաբերությունների վկայությունն է: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը: Վարչապետը կարևորել է նաև միջխորհրդարանական սերտ շփումները, ինչը էական նշանակություն է ունենում կառավարությունների միջև համագործակցության վրա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ ապրում ենք աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներ, այս համատեքստում, նա ընդգծել է երկկողմ սերտ և արդյունավետ փոխհարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը: Ժիլբեր-Լյուկ Դըվինազը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը և նշել, որ այցի շրջանակում մանրամասն տեղեկատվություն են ստացել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերաբերյալ: Պարոն Դըրվինազը նշել է, որ ուշադրությամբ հետևել են Ֆրանսիայի նախագահի և ՀՀ վարչապետի՝ սեպտեմբերի 26-ի հայտարարություններին և կարևորել, որ ֆրանսիական կողմը հասցեական նշել է ագրեսիան կիրառած կողմին: Վարչապետն անդրադարձել է Էմանուել Մակրոնի հետ քննարկումներին և շեշտել Ֆրանսիայի առանցքային դերը՝ Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղդղությամբ իրականացվող աշխատանքներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի, ինչ կօգնի, որպեսզի միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա:
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
09:33
09:16
09:02
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02