Ազատվեք այն մարդկանցից,(խորհրդականներից) ովքեր 2018-ին մերժել են մեր պետականությունը, ովքեր ծափ են տվել Նիկոլին
28.09.22 | 19:48
Քոչարյանը ասուլիսի ժամանակ ասաց, որ իր թիմի տարբեր մարդկանց հետ զրուցում է և իրենք տարբեր կարծիքներ են հայտնել, այս իրավիճակի վերաբերյալ (մարդիկ ինչու են մինչև հիմա սատարում իշխանությանը, կամ ինչու չի ստացվում ընդդիմության մոտ) և իրեն համար դեռ պարզ չէ պատճառը, ասեմ որ սա առաջին ասուլիսը չէ որում Քոչարյանը դեռ պատճառները չի կարողանում գտնել։
Ես Ձեզ օգնեմ պարոն Քոչարյան։
Ազատվեք այն խորհրդականներից, ովքեր Ձեզ հավաստիացնում էին, որ Դուք հաղթելու էք 2021 թվականի ընտրություններում, ովքեր շարունակում են ձախողել և շարունակում են սխալվել իրենց հաշվարկներում։
Ազատվեք այն մարդկանցից,(խորհրդականներից) ովքեր 2018-ին մերժել են մեր պետականությունը, ովքեր ծափ են տվել Նիկոլին։
Ես Ձեզ հավաստիացնում եմ և ժամանակը ցույց տվեց, որ իրենց ուղեղը ունակ չէ վերլուծելու և այս ծանր վիճակից դուրս գալու համար կայացնել ճիշտ որոշումներ, այդ մարդկանց չի վստահում հանրությունը, այդ մարդիկ չեն կարող առաջնորդել ժողովրդին։
Եթե Ձեր նշած այդ երեք, կամ չորս վարչապետի թեկնածուները ևս ողջունել են 2018-ի իշխանազավթմանը, ուրեմն իրենք ևս սխալված քաղաքական գործիչներ են, չի ստացվելու ոչինչ նաև իրենց մոտ։
Ընդդիմությանը կարող է առաջնորդել այն ուժը և այն անհատը, ով չի մերժել մեր պետականությունը 2018-ին և ծափ չի տվել Նիկոլին։
Սա է հաջողության բանաձևը։