«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրում քաոսն այն աստիճանի է հասել, որ ոչ ոք չի գիտակցում իր իրավունքների ու պարտականությունների սահմանները: Յուրաքանչյուրն իրեն քաղաքագետ ու ռազմական գործի մասնագետ է զգում` քննարկում է, թե ինչ քաղաքական վեկտոր ընտրի Հայաստանը, ինչ զենքեր եւ որտեղից ներկրի, ինչպես բանակցի, ինչ հարաբերություններ կառուցի հարեւանների հետ: Իսկ սա խոսում է այն մասին, որ պրոֆեսիոնալ դիվանագետները, ռազմական գործիչները, կառավարման ղեկին հայտնված մարդիկ ամբողջությամբ ձախողել են իրենց պարտականությունները, եւ շարքային մարդիկ փորձում են լրացնել այդ բացը:
Մենք կրկին դարձել ենք անպետություն, անիշխանություն, անտեր ու անօգնական մի հանրույթ, որտեղ բանակի փոխարեն ֆիդայիներն են կռվում, արտաքին գործերի գերատեսչության փոխարեն իսրայելօրիներ են ծնվում, միջպետական հարաբերություններ կառուցելու փոխարեն Ռոստովում ապրող «Վալոդ ձյաձյան» ու Լոս Անջելեսում գտնվող «Սիրուշ ծյոծյան» են փորձում մեր հարցերը կարգավորել: Բայց շարքային մարդկանց չի կարելի մեղադրել` նրանք անում են այն, ինչ կարողանում են, եւ նրանց ջանքերը հայրենիքի հանդեպ պարզ մտահոգությունից են բխում ու անելանելությունից:
Իսկ ի՞նչ ասես նախկին պաշտոնյաների եւ նախագահների մասին: Եթե արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր ինչ-որ հյուրանոցում մենեջեր է աշխատում, իսկ նախկին նախագահն առաջարկում է համախմբվել եւ խնդրել Նիկոլ Փաշինյանին, որ գնա ու նոր կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրի, նշանակում է մեր պետությունը դադարել է գոյություն ունենալուց: Ի վերջո, հասարակությունը կարող է համախմբվել պայքարելու, դիմադրության շարժում ձեւավորելու շուրջ, իսկ պայմանագրեր ստորագրելն ու պատասխանատվություն վերցնելը պետության ղեկին կանգնած մարդկանց գործն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02