Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ այն հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում.
«Երկրի ղեկավարը, որի առաջին պարտականությունն է ապահովել պետության անվտանգությունն, ասում է, որ իրեն ոչ ոք զենք չի վաճառում: Այստեղ երկու տարբերակ կա 1. Դու էֆեկտիվ չես (անբաշար ես, ոչ մեկին պետք չես, չես կարողանում բանակցել և այլն) 2. Դու սուտ ես խոսում և չես ուզում զայրացնել «կիրթ» թշնամիներին Երկու դեպքում էլ դու պետք է ՀԵՌԱՆԱՍ: Որովհետև Թվիթերում «լացողներին» ոչ ոք բանի տեղ չի դնում: Նրանց վրա «սիգար ակումբների» մշտական անդամները, լավագույն դեպքում, ծիծաղում են և ստորացնում: Իսկ, եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու... ինչպես, որ 220 օր ոչ մի շոշափելի արդյունք չեն տալիս Ռուսաստանի դեմ տասնյակ հազարավոր սանկցիաները (Ի դեպ, ի տարբերություն քեզ, Ուկրաինան պայքարում է իր ինքիշխանության համար): Արդյունք չի տալու, որովհետև ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել հարևանի նաֆթից և գազից, ինչպես չեն հրաժարվում ռուսական նաֆթից, գազից, ցորենից, ձեթից, ուրանից, պալադիից և Մենդելեևի աղյուսակի մնացած բոլոր էլեմենտներից: Ես հասկանում եմ, որ դու հիմա միայն անձնական անվտանգության երաշխիքներ ես փնտրում... մարդկայնորեն իրոք հասկանում եմ քեզ: Նախագահների հետ բանակցիր միայն այդ հարցի շուրջ և հեռացիր: Կարծում եմ արդեն բոլորը պատրաստ են այդ խոսակցությանը և երաշխիքներ կտան, որովհետև ժամանակը սուղ է: Դա արա հնարավորինս շուտ... հետո ուշ կլինի»։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02