Դեռեւս այս տարվա մարտին, երբ նիկոլենք սկսեցին հղում անել ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերի վրա տարածքային ամբողջականության համատեքստում , մանրամասն ու փաստերով հերձել եմ այդ կեղտոտ մանիպուլյացիան։
Սուտ է այն թեզը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը եւ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս թեզը դատարկ թեզ է, որը չի դիմանում քննադատության՝ որևէ միջազգային կառույցին անդամակցելով պետություններն արարողակարգային իմաստով հայտարարում են, որ ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը: Հղում անելով տարածքային ամբողջականության դրույթի վրա տվյալ համաձայնագրում, չի շեշտվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միացել են ԱՊՀ-ին ավելի ուշ, ստորագրելով, այսպես կոչված, Ալմաթիի հռչակագիրը, որով Հայաստանը, Ադրբեջանն ու մի շարք այլ պետություններ հայտարարել են ԱՊՀ ստեղծելու համաձայնագրին միանալու մասին: Համաձայնագիրն իր մեջ, բացի տարածքային ամբողջականության դրույթից, պարունակում է «ինքնորոշման անկապտելի իրավունք» արտահայտությունը: Հարց, եթե սրանք հղում են անում, ընդ որում՝ սխալ, ԱՊՀ ստեղծման համաձայնագրին՝ խոսելով բացառապես տարածքային ամբողջականության մասին, ինչու՞ չեն խոսում «ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին», որը նույն համաձայնագրի մաս է: ԱՊՀ ստեղծման Համաձայնագրից և ԱՊՀ-ին միանալու Հռչակագրից բացի կա 3-րդ հիմնարար փաստաթուղթը՝ ԱՊՀ Կանոնադրություն, որն ընդունվել է 1993-ի հունվարին: ԱՊՀ Կանոնադրության հոդված 3-րդը բանաձևում է «ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունք» հասկացությունը: Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը, անգամ, վավերացնում է համաձայնագիրը վերապահումներով. • Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «Ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով: • Համաձայնագրի 5 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: «Նիկոլենք» հայերի համար կարևոր սկզբունքը բաց են թողնում ՝ տարածելով պրոադրբեջանական տեսակետներ:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44