«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին կտրուկ ակտիվացել է Սամվել Բաբայանը, որը մի քանի հայտարարություններով և ֆեյսբուքյան գրառումներով փորձում է գնահատականներ հնչեցնել ներկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, նա առաջիկայում Ստեփանակերտում հանրահավաք է նախատեսում։
Ըստ էության, դա ավելի շատ ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է, քանի որ, թերթի տեղեկություններով, այս ժամանակահատվածում նրա անձի նկատմամբ և՛ Արցախում, և՛ Հայաստանում քննադատության մեծ ալիք կա։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, դա պայմանավորված է Բաբայանի դերի արհեստական ուռճացմամբ, քանի որ, ի դեմս նրա, ՀՀ իշխանություններն Արցախում փորձում էին հակակշիռ ստեղծել։ Այնինչ, այն ազդեցությունը, որը Բաբայանն ուներ Արցախում 2018-2020 թվականներին, երբ Նիկոլ Փաշինյանի «գործուղմամբ» գտնվում էր Արցախում, այլևս գոյություն չունի։
Արցախում նախատեսվող հանրահավաքի հետ կապված տեսակետ կա, որ այն ոչ թե կոնկրետ քաղաքական նշանակություն և ուղերձ ունի, այլ ընդամենն ուժի ցուցադրություն է. այդ կերպ Բաբայանը ցանկանում է ապահովել քաղաքական որոշակի կապիտալ՝ հետագայում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջ նոր նախապայման դնելու նպատակով։
Թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է նաև, որ այն շրջանակները, որոնք 2020 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սամվել Բաբայանին աջակցել էին, ներկայումս գտնվում են կա՛մ Արայիկ Հարությունյանի վերահսկողության ներքո, կա՛մ որևէ քաղաքական ակտիվություն չեն դրսևորում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02