«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «կարկառուն» քպականներից մեկն ասել է, թե «որ օրն իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա»: Այստեղ են ասում՝ իյա, իրո՞ք: Պետք է ենթադրել, որ պատգամավորը նկատի է ունեցել ոչ թե իշխանությունը պահելու ելք չունենալը, այլ առկա վիճակից դուրս գալու ելքեր չունենալը, քանի որ նա պատասխանել է լրագրողների հարցին, թե ի՞նչ ելք կա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, արդյո՞ք իշխանությունները տիրապետում են իրավիճակին: Դե, սա արդեն հիշեցնում է «Կարգին» սկետչերից մեկը, երևի հիշում եք: Գյուղացին գալիս է պրոֆեսորի մոտ, թե՝ դաշտիս 25 տոկոսը փտել է, մի բան արա, փրկեմ, ափսոս է հողը:
Դե, պրոֆեսորն ինչ-որ բան է խորհուրդ տալիս, գյուղացին որոշ ժամանակ հետո գալիս է, թե՝ փտումը շարունակվում է, դաշտի կեսն արդեն փտել է: Պրոֆեսորն ուրիշ խորհուրդ է տալիս, իսկ դաշտը շարունակում է փտել, այդպես՝ մի քանի անգամ: Վերջին անգամ գյուղացին գալիս է պրոֆեսորի մոտ, թե՝ ամբողջ դաշտը փտել է, «ինձանից չփոշմանես»: «Ափսոս,-ասում է պրոֆեսորը,- դեռ էնքան հետաքրքիր տարբերակներ ունեի»... Հիմա օրվա իշխանություններինն է
Հնարավոր ու անհնար ամեն ինչ ձախողել են, պատերազմում պարտվել են, հազարավոր զոհերի պատճառ են դարձել ու հիմա էլ շարունակում են զոհեր տալ, թշնամին երկրի ինքնիշխան տարածքում է, վտանգված է պետության ինքնիշխանությունը, ամենավտանգավոր կետին ենք հասել, իսկ քպականներն ասում են՝ «դեռ էնքան հետաքրքիր տարբերակներ ունենք»: Տեսնես՝ մինչև ե՞րբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01