Լիմանի հետ կապված։
Ստալինը ասում էր, որ առանց տեսության, վերջը մահն է։ Սուպեռ-պուպեռ <> Լիմանից ետքաշվելը, ընդանրապես ռազմական օպերացիան Ուկրաինայում, ռուսական զորքերի դանդաղ ընթացքը կամ ետքաշվելը փորձում են բացատրել ռազմական գործի տեսանկյունից (ինչից, որ իրենք չեն հասկանում)` զորքերի քանակից, օգտագործվող զինատեսակներից և այլն։ Եվ այդ ամենը վերցնում են, որպես իրենց դատողությունների հիմք։ Այնինչ Ռուսաստանի պատերազմն Արևմուտքի հետ, առաջին հերթին, գաղափարախոսական է։ Մնացածը ածանցյալ են։ Վլադիմիր Պուտինի վերջին ելույթը վկա։ Այո, այդ պատերազմը հեշտ զբոսանք չի լինելու։ Այն երկար և ծանր պատերազմ է լինելու, կարող է ուղեկցվել անհաջողություններով, նահանջներով, ներքին հակասությունների սրացումով և այլն։ Սակայն այդ ամենի առկայությունը կվկայի այն բանի մասին, որ միացվել է օրգանիզմի ինքնամաքրման մեխանիզմը և օրգանիզմը սկսել է պայքարել։ Նույնիսկ 300000 հոգու մոբիլիզացիան Ռուսաստանում ոչ այնքան ռազմական, որքան գաղափարախոսական և դաստիարակչական նշանակություն ունի։ Փաստորեն 300000 մարդ պոկվում է իրենց բազմոցներից և հանուն հայրենիքի մտնում է ակտիվ քաղաքականություն` զինվորական ծառայության տեսքով, որի ընթացքում իրենց կբացատրվի, թե ինչ գաղափարների համար են իրենք այնտեղ։ Դրան գումարած զորակոչվածների ընտանիքի անդամները, ընկերները, բարեկամները և այլն։ Բացի այդ, զորակոչի դրական կողմերից է նաև Ռուսաստանից փախածները, որոնք Արևմուտքի գումարներով ներքին բողոքների պոտենցիալ մասնակիցներ էին։ Սա տեսություն է, որը պատմության ընթացքում Ռուսաստանի կողմից բազմակի անգամ հաջողությամբ կիրառվել է նաև պրակտիկայում։ Այդ գործընթացն արդեն սկսված է, այն նման է սարից գլորվող ձնագնդին, որը գնալով ավելի մեծ թափ է ստանում և արդեն գլորվում է անկախ որևէ մեկի կամքից։ Վլադիմիր Պուտինը ճիշտ էր ասում, որ իրենք դեռ լուրջ ոչ մի բան չեն էլ սկսել։ Այնպես որ զինվենք համբերությամբ։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02