Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ Բրյուսել մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ նախապես պլանավորված հանդիպումներից զատ, ԵՄ ներկայացուցիչներին է ներկայացնելու հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի ունեցած Արարատ Միրզոյան - Ջեյհուն Բայրամով հանդիպման մանրամասները, քննարկված հարցերի առանցքը։
Մեր աղբյուրը նշում է, որ Գրիգորյանը եվրոպացիներին է ներկայացնելու նաև ներկայումս ընթացող սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի ընթացքը։ Թերթի ԱԳՆ աղբյուրը փոխանցել է նաև, որ օրերս Երևանում գտնվող՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր այցի ընթացքում հայկական կողմին հորդորել է մինչև հոկտեմբերի վերջ ձեռքի տակ պատրաստ ունենալ «խաղաղության համաձայնագրի» վերջնական տարբերակը։ Թերթը տեղեկություններ ունի, որ հայադրբեջանական «խաղաղության պայմանագիրը» ստորագրվելու է Բրյուսելում նոյեմբերի առաջին տասնօրյակում։
Ի դեպ, թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ այս հարցում պաշտոնական Մոսկվան արդեն տվել է իր դրական կարծիքը։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Մոսկվայի համար ավելի կարևոր են սահմանազատման գործընթացը և կոմունիկացիաների շուրջ կոնկրետ բանակցությունները, քան տարածաշրջանում լարվածության խորացումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01