Պաշտպանության նախարարը «սկզբունքորեն պետք է լինի քաղաքական պաշտոնյա, ոչ թե զինվորական»: Մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ծանոթ են ՀՀ Սահմանադրությանը, գիտեն, որ Պաշտպանության նախարարության հիմնական գործառույթը քաղաքացիական վերահսկողությունն է Զինված ուժերի նկատմամբ ու կապն է ԶՈՒ և պետության մնացած բոլոր կառույցների միջև, որոնք պետք է մոբիլիզացվեն ռազմական գործողությունների պարագայում: Կարծում եմ, որ Պաշտպանության նախարարության գործառույթը հենց դա է։ Սկզբունքորեն, պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա, ոչ թե զինվորական»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ փոփոխություններ եք նախատեսում անցկացնել գերատեսչությունում, հատկապես` ապրիլյան պատերազմից հետո, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ առաջիկա օրերին, երբ Կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի խորհրդարանին, հստակ ամրագրված կլինեն պաշտպանության ոլորտում այս կառավարության հիմնական նպատակներն ու ուղղությունները: Բացի այդ, Վիգեն Սարգսյանն ասաց, որ իր կարծիքով պետության բոլոր կառույցները մշտապես պետք է ժամանակի մի մասը հատկացնեն երկրի պաշտպանության խնդիրներում իրենց ներդրումն ունենալուն:
Ինչ վերաբերում է նախորդ նախարարի մասին հնչած կարծիքներին, թե Սեյրան Օհանյանը հեռացվեց նախարարի պաշտոնից ապրիլյան իրադարձությունների պատճառով, ապա Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Բացարձակ, ես կարծում եմ, որ հանրապետության Նախագահը Պաշտպանության նախարարությունում շատ հստակ ներկայացրեց փոփոխության հիմնավորումը և այն գաղափարախոսությունը, որ դրված է պաշտպանության քաղաքացիական նախարար նշանակելու հիմքում»:
Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե իրենք ավելի զորեղ հարված են հասցնելու հայկական կողմին, ապա Վիգեն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել մի պետությունից, որը միշտ հայտարարում է այն մասին, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, իհարկե, իրենք շատ անհանգստացած են և՛ «Իսկանդերներով», և՛ այն ամենով, ինչը տեսան սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ»:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58