«Փաստ» օրաթերթը գրում է.
«Աշխարհն այսօր վերադասավորումների փուլում է, և, ըստ այդմ, Հայաստանի առջև նորանոր մարտահրավերներ են ի հայտ գալիս: Ընդ որում, խոսքը ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական մարտահրավերների մասին է, չնայած դրանք, ըստ էության փոխկապակցված են: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշեց, որ այսօր, ընդհանուր առմամբ, մի շարք մարտահրավերների առջև ենք կանգնած, որոնց մի մասն ակնհայտ է, մի մասը՝ բարդ կանխատեսելի: «Այո, աշխարհում վերադասավորումներ են տեղի ունենում, և այդ վերադասավորումների ֆոնին շատ դժվար է կանխատեսել, թե կոնկրետ որ ուղղությունից ինչ մարտահրավեր կարող է ծառանալ ՀՀ-ի առջև: Բայց ակնհայտ է, որ ունենք անվտանգային խնդիր՝ կապված Ադրբեջանի՝ ոչ մի կերպ չզսպվող ու անընդհատ աճող պահանջների հետ: Մեր երկրից որևէ կերպ դրան համարժեք հակադարձում չկա: Այս ֆոնին գումարենք համաշխարհային էներգետիկ, պարենային ճգնաժամերը: Հաշվի առնենք նաև վերջին իրադարձությունները, որոնք ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները գուցե որոշեն արտաքին վեկտորների փոփոխություններ իրականացնել: Այս առումով մի քանի սցենար կարող է լինել: Եթե վեկտորի փոփոխություն է լինում, ու մենք ՌԴ-ի ազդեցության գոտուց դուրս ենք գալիս, շատ լուրջ տնտեսական խնդիրներ կարող ենք ունենալ՝ կապված ՌԴ արտահանումների հետ: Կարող ենք խնդիր ունենալ նաև գազի գնի սակագների հետ: Չգիտենք նաև՝ Իրանից կարո՞ղ ենք ներկրել, թե ոչ: Սրանք ենթադրություններ են, որոնք կարող են իրականանալ, կարող են և՝ ոչ: Ամենը կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես են վեկտորը փոխում, կամուրջներ այրո՞ւմ են, թե ոչ: Բայց ակնհայտ է՝ կա ռիսկ, որ վերկտորի փոփոխությունը կարող է դեպի ՌԴ արտահանումների իսպառ բացակայության, ինչ-որ արգելանքների հանգեցնել: Խոսքը ՀՀ արտահանումների 1/3-ի մասին է: Սա լուրջ, աղետալի հետևանք կարող է ունենալ տնտեսության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:44
15:32
15:16
15:02
14:45
14:36
14:23
14:14
14:04
13:37
13:22
13:04
12:45
12:38
12:22
12:00
11:48
11:35
11:23
11:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57