«Խորհրդային միության փլուզումից հետո աշխարհը դրաձել էր միաբևեռ, որտեղ իշխում էր ԱՄՆ-ը, բայց դրանից կարճ ժամանակ անց Ռուսաստանը փորձում է վերականգնել իր դիրքերը»,- «Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» խորագրով քննարկման ժամանակ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը և հավելեց, որ ՌԴ-ին միացել է Չինաստանը և տարածաշրջանային այլ գերտերություններ: Նրա խոսքով՝ փորձ է արվում միաբևեռ աշխարհը փոխել երկբևեռ աշխարհով և այդ գործընթացներն նոր են մեկնարկում: «Այս ամենը կավարտվի նրանով, որ վերջում կենդանի մնացողները կնստեն բանակցությունների սեղանին, քանի որ բոլոր պատերազմներն տարիներ անց ավարտվում են բանակցություններով»,-ասաց բանախոսը:
Ըստ Կիվիրյանի՝ աշխարհում եղել են բրիտանիական, Իրանի, օսմանյան և ռուսական կայսրություններ, որոնք ներկայում փորձում են վերականգնել կայսերական ամբիցիաները: «Ռուսաստանը մնացել է կայսրություն, իսկ նախորդ երեքը փորձում են իրենց կայսերական տարածքները վերականգնել, ինչն անում են առանց թաքցնելու, ամեն մեկն անում է իր պրոյեկտը: Այդ պրոյեկտներն անելու և աշխարհակարգի փոփոխման արդյունքում, պարզ է, որ սահմանները փոխվելու են»,-հայտարարեց Կիվիրյանը: Նրա կարծիքով՝ մեկնարկած գործընթացների արդյունքում ձևավորվելու են նոր սահմաններ, դաշինքներ և մոդելներ: Կիվիրյանի կարծիքով՝ այս իրավիճակից հաթող դուրս կգան ռազմաքաղաքական առումով ուժեղները, իսկ Հայաստանը ներկայում դեռ այդ ուժը չունի: Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանն՝ Արգիշտի կիվիրյանը հայտնեց, որ այն ռուսական պրոյեկտի շրջանակներում է ընթանում: «Դրված է Ռուսաստանի և Կիևյան Ռուսի պրոյեկտը»,-հայտնեց բանախոսը և որպես փաստարկ հիշատակեց, որ Ուկրաիանան ժամանակ առ ժամանակ փորձում է իրեն ներկայացնել որպես այլընտրանք ռուսաստանին, ինչի մասին ժամանակին գրել է նաև Պոլ Գոբլը: Արգիշտի Կիվիրյանի ներկայացմամբ՝ Արևմուտքի, մասնավորապես՝ Բրիտանիայի կողմից նպատակ կա ՌԴ-ն դարձնել սատելիտ երկիր և մասնատել: «Իսկ ԱՄՆ-ը, ինչպես 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների ժամանակ, փորձում է ստանալ առավելագույն ֆինանսական օգուտ»,-ասաց բանախոսը և նկատեց, որ հայ-ադրբեջանական ռազմական բախումներն նկարագրված գործընթացների ավելի ցածր մակարդակի գործընթացներից է:
Աղբյուր` Panorama.am
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01