«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ռազմարդյունաբերական համալիրում լուրջ դժգոհություններ կան կառավարությունից, մասնավորաբար տեղական ռազմարդյունաբերության նախագծերը չեն ֆինանսավորվում: Տնտեսագետ Կարեն Ադոնցը կարծում է, որ նման ձևով ռազմարդյունաբերություն զարգացնել ուղղակի հնարավոր չէ:
«Պատերազմը պետք է ճշգրիտ վարել ու մեր լեռնային պայմաններում մեզ առավել շատ ԱԹՍ-ներ են պետք: Կիրառելի ռազմամթերքի վրա պետք է կենտրոնանալ, հետևաբար, մեզ պետք են համապատասխան տեխնոլոգիաներ, մասնագետներ ու ոլորտներ: Բայց այն ձևով, որով հիմա առաջնորդվում ենք, ճիշտ արտադրություն չի կարող լինել:
Հնարավոր չէ գործարան դնել ու ասել՝ դե, մեզ համար հրանոթներ արտադրեք: Արտադրությունները պետք է կայացած լինեն, ինչը ժամանակ, նաև շուկա է պահանջում: Տեխնոլոգիական ցիկլերն անցնելը պարտադիր է: Պետք է սկսենք ներքևից ու, այո, կայացնենք այդ ընկերությունները, ինչի համար պետք է լինի պետական քաղաքականություն: Այլ տարբերակ չկա:
Մի տարբերակ, չնայած, կա, այն է, որ աշխարհը պետք է մեզ զենք մատակարարի, բայց նույն արևմտյան աշխարհն ունի շահեր, որոնք ինչ-որ առումով համընկնում են թուրքական շահերի հետ: Կան բազմաթիվ հարցեր, որոնք թույլ չեն տալիս նման քաղաքականություն վարել ու սպասել աշխարհի մատակարարումներին: Մենք պետք է մերն ունենանք:
Մենք մեր զինվորների կյանքի, առողջության, խիզախության շնորհիվ ենք պաշտպանում մեր սահմանները: Այդ պաշտպանությունը չի իրականացվում տեխնոլոգիաների, լավ պլանավորման, կառավարման շնորհիվ: Նշվածների տոկոսը շատ փոքր է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ բանակի համար ռազմամթերք պետք է արտադրել, ինչը կլինի մեր հենարանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55