«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հոկտեմբերի 7-ին՝ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի՝ մի քանի ժամում ԲԴԽ նախագահ նշանակվելուց հետո, խորհրդում լարված խոսակցություններ են սկսվել անդամների միջեւ, որից 3 օր անց ազատման դիմում գրեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
«Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ եւ խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաեւ վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլեւս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ եւ Դատական օրենսգրքով»,- գրեց Բարձրագույն դատական խորհրդից հեռացող Բեքմեզյանը:
Ակնհայտ է, որ Գրիգոր Բեքմեզյանը իր հայտարարությամբ փաստեց, որ ԲԴԽ-ն անկախ մարմին չէ, եւ ինքը չի ցանկանում մաս դառնալ այն գործընթացների, որոնք սպասվում են դատական համակարգում: ԲԴԽ-ում այսքանով ազատումները չեն ավարտվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ անդամներից, ամենայն հավանականությամբ, երկու հոգի եւս կգնան Բեքմեզյանի ճանապարհով եւ ազատման դիմում կգրեն: Ստացվում է՝ ողջ խորհուրդը կդառնա իշխանական ՔՊ-ի կցորդը, այլ ոչ անկախ դատական համակարգի երաշխավորը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02