«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն պետության հետ ընդհանուր արժողությամբ շուրջ 208 մլն դրամի պայմանագիր է կնքել։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ընդամենը 1 ամսվա ընթացքում, Բադալյանի ընկերությունը գնման 9 պայմանագիր է կնքել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ, որոնցից երեքը՝ խոշոր` 56 մլն, 89 մլն եւ 30 մլն դրամ արժողությամբ։
Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է հեղինակային վերահսկողության ծառայությունների մատուցմամբ, այսինքն՝ հետեւում է նախարարության կողմից իրականացվող շինարարական, ճանապարհաշինական աշխատանքների կատարմանը, կազմում է համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրություններ իրականացնում, այլ կերպ ասած՝ շինարարության թղթաբանությունն է իրականացնում եւ վերահսկում շինարարական աշխատանքները։
Բագրատ Բադալյանն այս ընկերության 88․13 տոկոսի բաժնետերն է, որը նա ձեռք է բերել 2020 թվականին, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն էր։ Մինչեւ այս ընկերությունում Բադալյանի բաժնետեր լինելը, 2019 թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. ապրիլի 15-ը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազար դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հազար դրամ ընդհանուր գնով: Այսինքն՝ մինչեւ Բադալյանի կողմից այս ընկերության ձեռքբերումը ընկերությունը 2 տարվա ընթացքում 19 անգամ ավելի քիչ արժողությամբ պայմանագիր է կնքել պետության հետ, քան այժմ` 1 ամսվա ընթացքում, այն էլ՝ միայն պետական 1 գերատեսչության հետ։ Ի դեպ, պայմանագրերի մեծ մասը կնքվել է 1 անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։
Փաստորեն ստացվում է, որ կառավարությունը պետական բյուջեից աստղաբաշխական գումարներ է փոխանցում նույն կառավարությունում բարձր պաշտոն զբաղեցնող անձին պատկանող ընկերությանը։ Ինչպես ժամանակին կասեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` «Կոռուպցիան հո պոզով-պոչով մեծ կենդանի՞ չի, սա է կոռուպցիան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:02
14:52
14:18
13:56
13:46
12:16
12:03
11:46
11:46
11:33
11:16
11:03
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15