Իր թիմակիցնե՛ր, կողմնակիցնե՛ր, ձեզ նորմա՞լ եք զգում, լա՞վ եք զգում նրա անտանելի ռուսերենից, լա՞վ եք զգում նրա խոսքի նյութից․ գնացել-հասել է որ նվնվա, թե ինչ օրի է մեզ հասցրել Ադրբեջանը, որ ի՞նչ անի Ալիևը, մեզ խղճա ու էլ չծեծի՞։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Yerevan Today»-ի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:
«Լավ էս ի՞նչ պատիժ ա, մեր գլխին եկել։ Մի հատ խնդրում եմ էս կադրերը ուշադիր նայեք։ Էս, ի՞նչ ա։ Հասկացանք, նորություն չէ, շատերս շուտվանից սպասում չունենք, բայց լավ, դո՛ւք՝ իշխանական պատգամավորներ, նախարարներ, կուսակիցներ, Նիկոլ ընտրողներ, էս տեսարաններից դուք գոհ ե՞ք, նորմալ ա՞ սենց նվաստացած աշխարհին ներկայանալ։ Նայեք, խնդրում եմ, էս վերջին՝ հոկտեմբերի 10-ի ԱՊՀ խորհրդի նիստը, բոլոր մասնակիցները հստակ, դեմքի հանգիստ արտահայտությամբ քայլում են, կանգնում նկարվելու, շփվում իրար հետ, Հայաստանը ներկայացնողը դեմքի վախվորած արտահայտությամբ, աչքի պոչով աջ ու ձախ է նայում, չի շփվում ոչմեկի հետ, լուսանկարվելուց հետո մոլորված քայլում է հետևներից, փորձում է հետ չմնալ, անտրամադիր, խեղճացած։ Լավ, էս ո՞վ ա, էս տեսակո՞վ մենք պետք է ներկայանանք աշխարհին, էսքանից հետո, անգամ էս օրով։ Իր թիմակիցնե՛ր, կողմնակիցնե՛ր, ձեզ նորմա՞լ եք զգում, լա՞վ եք զգում նրա անտանելի ռուսերենից, լա՞վ եք զգում նրա խոսքի նյութից․ գնացել-հասել է որ նվնվա, թե ինչ օրի է մեզ հասցրել Ադրբեջանը, որ ի՞նչ անի Ալիևը, մեզ խղճա ու էլ չծեծի՞։ Դրել այլ պետության ղեկավարներից ճշտում է՝ Հայաստանը ո՞ր սահմաններով են ճանաչում, պատմում է, թե Ադրբեջանը ոնց է հարձակվել, ոնց է այսքան գյուղ, հյուրանոց, ճանապարհ, տուն, դպրոց, ջրագիծ և այլ վնասվե՞լ, ոնց ենք 7600 հոգու տարհանե՞լ։ Սրտաճմլիկ կարդում է, իրեն ուղղելով, բառերը սխալ ու ճիշտ ասելով։ Բոլորը լսում են անտարբեր դեմքով, որովհետև նվնվում է, մուրում է, փորձում է խղճահարություն առաջացնել, որ էլ «չծեծեն»։ Չեմ հասկանում, ոչ մեկդ հայաթ չի՞ իջել երեխա վախտ, չե՞ք իմանում, որ ո՞վ նվնվում է, լացում է, խնդրում է, որ չծեծեն, ավելի շատ են ծեծում, ու էդ ծեծելուն միանում են անգամ նրանք, որոնք դեռ մինչ այդ ոչմեկին մատով չէին կպել։ Կյանքի օրենքն է, սկսած մանկական բակից, վերջացրած այստեսակ բարձր դիվանագիտական հարթակներով։ Ասում է՝ Ալիևը գերիներին չի վերադարձնում․ մեկ ասել է ականապատ դաշտերի քարտեզները տուր կտամ, դրանք տվել է Նիկոլը, հիմա էլ Ալիևն ասում է՝ առաջին պատերազմում անհետ կորածներին գտի տուր՝ տամ։ Սա կոչվում է Հայաստանի անունից բանակցո՞ղ։ Նայում, մեռնում ես։ Բա ձեզ համար ամոթ չէ՞, Նիկոլին դեռևս աջակցողներ։ Դուք հավատում եք, որ այս մարդը կարող է մեր պետության համար որևէ դրական բան ստանա՞լ, եթե անգամ շատ է ուզում»,- գրել է նա։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02