Փոխվարչապետը Ֆրանսիայի դեսպանի Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների դինամիկան, որը դրսևորվում է ինչպես բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, այնպես էլ տարբեր ուղղություններով ընթացող ակտիվ փոխգործակցությամբ։ Անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզով սահմանված համագործակցության շրջանակին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել է Հայաստանում ֆրանսիական ներդրումների ծավալների ու առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման կարևորությունը։ Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ դեսպան Լույոն անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական միջտարածաշրջանային գործակցության հետագա ամրապնդման հնարավորություններին։ Այս համատեքստում Անն Լույոն կարևորել է ս.թ. հունիսի 29-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի արդյունքները, այդ թվում՝ Սյունիքի մարզի ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև նախանշվող համագործակցությունը։ Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի հասցեական և անաչառ հայտարարությունները՝ մեծապես կարևորելով Ֆրանսիայի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:
12:03
11:45
11:22
11:05
10:48
10:26
10:05
10:02
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03