ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին` բնապահպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանի հետ ունեցած իր արդյունավետ աշխատանքի նախորդ փորձն լուրջ նախադրյալ է նաև բնապահպանական ոլորտում համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնելուհամար` ի շահ երկու բարեկամական պետությունների:
Դեսպան Սաջադին շնորհավորել է Արծվիկ Մինասյանին ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և, ծանոթ լինելով գործադիրում նրա նախորդ գործունեությանը, համոզմունք հայտնել, որ նոր պաշտոնում ևս նույն արդյունավետությամբ կաշխատի: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում զգալի տեղ պետք է հատկացնել բնապահպանական հարցերի շուրջ համագործակցության ընդլայնմանը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար` ՀՀ բնապահպանության նախարարը հավաստիացրել է, որ հետագա համագործակցությունը բնապահպանության կոնկրետ ուղղություններով կտա շոշափելի արդյունքներ:
Կողմերը քննարկել են էկոտուրիզմին, երկրների տնտեսություններում էկոլոգիապես մաքուր, նվազագույն արտանետումներով տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության, երիտասարդ մասնագետների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև միջազգային հարթակներում ակտիվ համագործակցության և միասնական շահերի առաջ մղմանն առնչվող հարցեր:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել է բնապահպանության ոլորտում երկու երկրների մասնագետների կողմից իրականացվող մոնիթորինգի չափորոշիչների համադրման, էկոտեղեկատվության փոխանակման, երկու երկրների մասնագետների կողմից իրականացվող դիտարկումների համատեղ իրականացման հարցերին:
Շեշտելով, որ էկոլոգիական պահանջների պահպանությունը տարածաշրջանի բոլոր երկրների պարտավորությունն է` Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն է հայտնել նման հանդիպումներ հաճախ կազմակերպել և նոր թափ հաղորդել բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47