Եվրասիական տնտեսական միությունը հնարավորություն է տալիս բիզնեսին գտնել գործընկերներ, համագործակցել անդամ-պետությունների հետ: Այս մասին այսօր Երևանում ընթացող Եվրասիական ինտեգրացիայի առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց ԵՏՄ-ի գործադիր մարմնի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«ԵՏՄ-ն ընդլայնեց անդամ-պետությունների տնտեսական սահմանները՝ մինչև 7-րդ մայրցամաք: Այն ստեղծեց խորը, ընդգրկուն 200 միլիոնանոց տնտեսություն՝ առանց մաքսային սահմանների: Հեշտացան բիզնեսի ստեղծման կանոնները՝ մի շարք ոլորտներում: ԵՏՄ-ում իրականություն են ծառայությունների ազատությունները, կապիտալի, մարդկային ռեսուրսների: Իսկ սա նշանակում է, որ ինտեգրացիայի շնորհիվ բիզնեսը ստանում է գործունեության լայն հնարավորություն ու կարող է աշխատել ինչպես իր տանը»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
ԵՏՄ գործադիր մարմնի նախագահն ասաց, որ միությունն ամեն ինչ անում է մաքսիմալ կոմֆորտ վերահսկողություն, ադմինիստրատիվ հեշտ կանոնակարգ հաստատելու ուղղությամբ:
«Տարվա վերջում պետք է գործի դրվեն դեղորայքի միասնական շուկայի, էներգետիկայի, գազի, նավթի, նավթամթերքի միասնական շուկաները»,- հայտնեց Տիգրան Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ԵՏՄ-ն մինչև տարվա վերջ կստորագրի մաքսային միասնական կանոնակարգ՝ բիզնեսի շահերից ելնելով:
«Ամեն ինչ անում ենք, որ փաստաթուղթը ստորագրվի դեկտեմբերին՝ միության նախագահների հանդիպմանն ընդառաջ: Սա պրոգրեսիվ փաստաթուղթ է, որը կհեշտացնի մաքսային կանոնակարգերը, կստեղծվի բիզնեսի համար լավ միջավայր»,- նշեց նա:
Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ՝ աշխատանք է տարվում Եվրասիական տնտեսական միության ու Մետաքսի ճանապարհի վերականգնման ուղղությամբ: Առևտրատնտեսական համաձայնություններ են մշակում Հնդկաստանի, Իրանի, Եգիպտոսի, Կոմբոջիայի, Սինգապուրի և այլ պետությունների հետ: Իսկ Վիետնամի հետ, ըստ նրա, արդեն իսկ ստորագրվել է դյուրացված համագործակցության փաստաթուղթ:
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44