«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց,որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որն անմիջականորեն առնչվում է այստեղ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ «ԱՄՆ կոնգրեսականների հետ խոսեցինք, մեր կարծիքով, իրական խաղաղության գործընթացը ինչպիսին պետք է լինի թեմայով։ Բնական է, որ իրական խաղաղությանը ոչ ոք դեմ լինել չի կարող, բայց այն ինչ տեղի է ոնենում «խաղաղության գործընթաց» անվան տակ շատ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, որովհետև խաղաղություն լինելու համար այն պետք է լինի կայուն և անշրջելի, իսկ կայուն լլինելու համար կամ պետք է պահպանվեն միջազգային նորմերը կամ վերականգնվի ուժերի բալանսը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե Ադրբեջանը ինչպես է ուժի սպառնալիքով, ուժի կիրառման միջոցով փորձում խաղաղություն իրականացնել, որը որևէ չափանիշների մասին չի տեղավորվում։ Այս պարագայում խոսել խաղաղ գործընթացի մասին անտեղի է և ճիշտ չէ»,- նշեց Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական բալանսն այս տարածաշրջանում խախտված է՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։ «Մեղավոր ենք ներսից, բայց նաև դրսում տեղի ունեցող իրադարձություններն են բերել դրան։ Հիմա մեր ակնկալիքն է առաջին հերթին ռազմաքաղաքական խախտված բալանսը վերականգնվի։ Իրենք էլ ասացին, որ այս ուղղությամբ քայլեր կատարելու են»,- տեղեկացրեց քաղաքական գործիչը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55