«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը դատարանի վճռից հետո էլ չի ցանկանում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին վճարել օրենքով նախատեսված կենսաթոշակը։ Դատալեքսից տեղեկացանք, որ Բագրատյանը հայց է ներկայացրել ընդդեմ սոցապի՝ պահանջելով պարտավորեցնել, որ ՀՀ ԳԽ 21.10.1991թ. «ՀՀ կառավարության, նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-0427-I որոշման 3-րդ կետի համաձայն, հատուկ թոշակ նշանակեն հայցվորին, որը կազմում է մոտ 1 միլիոն դրամ։
Բանն այն է, որ Հրանտ Բագրատյանի վրա է տարածվում մինչեւ 2006-ը գործող օրենսդրությունը, որով վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձին հատուկ թոշակ էր սահմանվում: Սոցիալական ծառայությունը հրաժարվում է դա անել` պատճառաբանելով, թե այդ «հատուկ թոշակ»-ը գործող օրենսդրությամբ նախատեսված չէ` ԳԽ 1991 թ. որոշումը 2006 թ. նոյեմբերի 28-ին չեղյալ է համարվել, իսկ նոր օրենքը նախկին վարչապետների համար չի նախատեսում հատուկ թոշակ: Բայց անգամ իրավաբանականի ուսանողները գիտեն, որ անձի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն, այսինքն՝ 2006 թ. ընդունված օրենքը կարող է տարածվել միայն 2006 -ից հետո վարչապետ աշխատած անձանց վրա։ Եվ վարչական դատարանին այլ բան չէր մնում անել, քան բավարարել հայցվորի օրինական պահանջը:
Դատավոր Կարեն Զարիկյանը հօգուտ Բագրատյանի վճիռ է կայացրել, սակայն գործող իշխանությունը կարծում է, որ 1 միլիոն եւ ավելի աշխատավարձ ու պարգեւավճարներ կարող են ստանալ միայն թերուս ՔՊ-ականները, երկրի ամենաբարդ շրջանում` 1993-96 թթ․, կառավարությունը ղեկավարած անձը պետք է 50-60 հազար դրամ կենսաթոշակ ստանա, եւ վճիռը չեն կատարել` այն բողոքարկելով վերաքննիչ դատարան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02