Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից:
Ըստ այդմ՝ վերահսկողական վարչության կողմից 01.01.2022-15.10.2022թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ թվով 15 հակադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 1-ի մասով խիստ նկատողություն, 5-ի մասով նկատողություն, 9-ի մասով նախազգուշացում, իսկ 9 հարկադիր կատարողների մասով վարույթի նյութերն ընդունվել է ի գիտություն, մարզային բաժնի պետի տեղակալը և 2 ավագ հարկադիր կատարող կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից։
Դիմում-բողոքների ուսումնասիրության շրջանակներում տրված ցուցումների հիման վրա նշանակված թվով 2 ծառայողական քննության արդյունքում՝ թվով 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 2 նախազգուշացում, 1 նկատողություն:
Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը:
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
09:42
09:14
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03