ARM | RUS |

ԵՄ դիտորդական առաքելության, ԼՂ-ի եւ խոշտանգումների տեսանյութերի մասին. NEWS.am-ի հարցազրույցը Տոյվո Կլաարի հետ

21.10.22 | 14:12

NEWS.am-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Արդյո՞ք հայտնի է, թե Հայաստանի տարածքում կոնկրետ որտեղ է տեղակայվելու ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելության շրջանակում ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու։

Այս պարամետրերը՝ ներառյալ կազմակերպչական և գործառնական կոնկրետ հարցերը, ներկայումս վերջնական տեսքի են բերվում հոկտեմբերի 14-ին Հայաստան գործուղված ԵՄ տեխնիկական աջակցության առաքելության կողմից իրականացվող աշխատանքի և խորհրդակցությունների շրջանակում։ Նախատեսվում է, որ ԵՄ դիտորդական ապագա առաքելությունը բաղկացած է լինելու 40 դիտորդից։ Նրանց հիմնական խնդիրն է լինելու ճանապարհային պարեկների օգնությամբ տեղում դիտարկել իրավիճակը Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի՝ հետաքրքրություն ներկայացնող հատվածներում։ Նրանց դիտարկումների հիման վրա պարբերաբար զեկույցներ են ներկայացվելու Բրյուսելին։

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են Հայաստանի հետ սահմանի երկայնքով խախտել զինադադարը՝ փորձելով նաեւ պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Ինչպես շեշտել է Հայաստանի վարչապետը, Ադրբեջանը ձգտում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար պատրվակ ստեղծել։ ԵՄ դիտորդական առաքելությունը որեւէ գործառույթներ կամ լծակներ ունենալո՞ւ է նոր սրացումները կանխելու համար, ինչպիսին տեղի ունեցավ սեպտեմբերի կեսերին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու պատճառով։

Ինչպես նշեցի, ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հստակ մանդատ ունի՝ տեղում անվտանգային ցանկացած զարգացման վերաբերյալ զեկուցել Բրյուսելի կենտրոնակայան։ Երկու երկրների ղեկավարության հետ քննարկումների հիման վրա ակնկալում ենք, որ կողմերը կհամագործակցեն ԵՄ դիտորդների հետ և կնպաստեն իրավիճակի կայունացմանը՝ այսպիսով նպաստավոր պայմաններ ստեղծելով խաղաղության բանակցությունների և սահմանային հանձնաժողովների կենտրոնացված աշխատանքի համար։ Ակնկալիքն այն է, որ ԵՄ դիտորդների ներկայությունը կօգնի կանխել հետագա ցանկացած սրացում։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ մերժել է Ադրբեջանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայման հնարավորությունը։ Պրահայի հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա։ Ադրբեջանի կողմից իր տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը մերժելն արդյո՞ք չի սահմանափակում առաքելության հնարավոր արդյունավետությունը։

Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել առաքելության հետ տեղում աշխատող համապատասխան դերակատարների հետ պարբերական շփումների միջոցով՝ անգամ առանց հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմում առաքելության ֆիզիկակական ներկայության։ Իսկապես, Պրահայում հոկտեմբերի 6-ի կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը համաձայնել է աջակցել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, իսկ վերջինը համաձայնել է համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա։ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում հաջորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ սեպտեմբերի 22-ին Եվրամիության փոխնախագահ եւ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հասցեագրված պաշտոնական խնդրանքին։

Պրահայում համաձայնություն է ձեռք բերվել, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի հիմքում ընկած են լինելու ՄԱԿ-ի կանոնադրությունն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, եւ որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի ինքնիշխան տարածքները դեռեւս դեօկուպացված չեն, եւ այդ տարածքներից ադրբեջանական զինված ուժերի հետքաշման վերաբերյալ պայմանավորվածություն դեռեւս չկա։ Ի՞նչ հեռանկար ունի սահմանազատման գործընթացը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքները դեռ օկուպացված են։ Շաբաթներ առաջ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը հստակ նշեց, որ ադրբեջանական ուժերը պետք է սահմանի իրենց կողմ դուրս բերվեն։ Թեեւ այդ սահմանը սահմանազատված չէ, բայց այն գոյություն ունի։ Հայկական ուժերը, որոնք երկկողմ սահմանի ադրբեջանական կողմում են, եւս պետք է հետ քաշվեն։ Այս ձեւով լարվածության նվազեցումը, վստահաբար, դրական ազդեցություն կունենա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վրա։ Կարծում եմ՝ 2 բան է անհրաժեշտ՝ հարգել գոյություն ունեցող սահմանն ու լիարժեք ներգրավվել սահմանազատման բանակցություններում։ Հուսով ենք, որ սահմանային հանձնաժողովների՝ Բրյուսելում կայանալիք հաջորդ հանդիպումը կօգնի հասնել կոնկրետ արդյունքների։ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր ժամակաշրջանների քարտեզների մասին են հայտարարում, որոնք պետք է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման հիմքում դրվեն։ Ո՞րն է ԵՄ դիրքորոշումն այս հարցում՝ ի՞նչ քարտեզների հիման վրա պետք է կատարվի սահմանազատումը հավասարակշռված որոշումների հասնելու համար։ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հիմնական արդյունքներից է այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Ալմա Աթայի 1991թ․ հռչակագրին, որով երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ սա է ընկած լինելու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի հիմքում։ Եվրամիության կարծիքով՝ Ալմա- Աթայի՝ 1991թ.հռչակագիրը հստակ ասում է, որ անհրաժեշտ է հարգել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել վերջին պայմանավորվածությունների ժամանակ, խոսքը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության եւ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական սահմանների մասին է։ Այլ գծի բացակայության պայմաններում կարևոր է, որ կողմերը սա առնվազն որպես մեկնարկային կետ ընդունեն բանակցություններում։ Պրահայի հանդիպման հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների վերաբերյալ հիշատակում չկա։ Ո՞րն է Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակչության ապագայի հարցում, որոնք մշտապես Ադրբեջանի կողմից գոյաբանական սպառնալիքի տակ են։ Բոլորս տեղյակ ենք՝ ինչպես է սկսվել հակամարտությունը, և մենք նաև տեղյակ ենք հայկական կողմի բարձրաձայնած մտահոգությունների մասին։ Ղարաբաղի հայկական բնակչության ապագան պետք է լրջորեն քննարկվի, և մենք խնդրի վերաբերյալ պարբերաբար մտքեր փոխանակում են Ադրբեջանի և Հայաստանի մեր զրուցակիցների հետ։ Ծայրաստիճան կարևոր է, որ Ղարաբաղի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակի կայուն մնալ, վստահության միջավայր ստեղծվի, որպեսզի տեղի բնակչությունը կարողանա պատկերացնել իր խաղաղ ապագան, երկու կողմերի ակտիվ բանակցությունների արդյունքում հնարավոր լինի գործնական լուծումներ գտնել և, ի վերջո, սկսվի հաշտության գործընթացը։ ԵՄ-ն՝ այդ թվում ամենաբարձր մակարդակում, հստակ նշել է, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքները Հարավային Կովկասի խաղաղ ապագայի հիմնական բաղադրիչն են լինելու։ Ի՞նչ դիրքորոշում ունի Եվրամիությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պե՞տք է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրի մաս կազմի։ Մենք ծանոթ ենք Հայաստանի իշխանությունների՝ այս հարցի վերաբերյալ վերջերս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղին վերաբերող հարցերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից առանձին պետք է քննարկել։ Լսել ենք նաեւ այս հարցի շուրջ Բաքվից հնչած հայտարարությունները։ Նախ և առաջ անհրաժեշտ է, որ Բաքուն համապարփակ ռազմավարություն մշակի եւ Ղարաբաղի հայ բնակչության հետ կառուցողական ու թափանցիկ երկխոսության մեջ ներգրավվի։ Լուծումը, որը կերաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, բխում է թե՛ տեղի բնակչության, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի եւ թե՛ միջազգային հանրության շահերից։ Երեւանից ու Բաքվից մինչ տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքելու հնարավորության մասին պաշտոնական հայտարարություններ են հնչել։ Իրատեսական համարո՞ւմ եք այդ հեռանկարը։ Մենք նույնպես ծանոթ ենք այս հայտարարություններին։ Կողմերը հրապարակայնորեն և բազմիցս մեկնաբանել են այն սկզբունքները, որոնք պետք է ներառվեն խաղաղության ապագա պայմանագրում։ Ոգևորված ենք Արտաքին գործերի նախարարների հանդիպումներից։ Մինչև տարեվերջ կհաջողվի հասնել այդ նպատակին, թե ոչ, կախված կլինի կողմերից։ Հստակ է, որ մենք աջակցում ենք գործընթացին և վստահ ենք, որ համաձայնագիրը վճռորոշ բաղադրիչ է լինելու հակամարտության համապարփակ հանգուցալուծման համար։ Հայաստանյան սոցցաներում լայնորեն քննադատվեց Ձեր այն հայտարարությունը, որը վերաբերում էր այն տեսանյութերին, որոնք «պատկերում են ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է հետաքննվեն եւ իրական լինելու դեպքում հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Ձեր հայտարարությունից հետո ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին խոշտանգելու մեկ այլ տեսանյութ հրապարակվեց։ Ինչպես հայտնի է, նրանք նույնպես սպանվել են գերության պայմաններում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին տեսանյութը։ Բազմաթիվ զարհուրելի տեսանյութեր են հրապարակվել վերջին շաբաթներին, որոնք գերիների նկատմամբ անընդունելի բռնության տեսարաններ և մարդու իրավունքների խախտումներ են պատկերում։ Դրանք իսկությունը հաստատվելու դեպքում ռազմական հանցագործություններ կհամարվեն։ Ես հստակ հայտարարել եմ, որ անցյալի հանցագործությունները որևէ դեպքում չպետք է արդարացնեն բռնության կրկնությունը։ Սրանպետք է մեկընդմիշտ վերջ տրվի, և հանցագործությունների մեղավորները պետք է արդարադատության առջեւ կանգնեն։ Կարիք կա նաև ընդունել ու հետաքննել անցյալի հանցագործությունները՝ անկախ նրանից, թե ով է դրանք իրականացրել։ Մինչդեռ մենք ակնկալում ենք, որ իշխանությունները հստակ կդատապարտեն այս սարսափելի գործողությունները, կերաշխավորեն ամբողջական հետաքննությունների անցկացումն ու հանցագործների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը։ Ադրբեջանի իշխանությունները նախնական քայլեր են ձեռնարկել բռնության մասին վերջին հաղորդումները հետաքննելու ուղղությամբ, և մենք ուշադիր կհետևենք այս գործընթացներին։ Միաժամանակ, կուզեի կրկնել կողմերին ուղղված մեր կոչն առ այն, որ անհրաժեշտ է անցյալի և վերջին բռնությունների հարցում արդարացի մոտեցում դրսեւորել, բայց նաև լիազորությունների սահմանում անել ամեն ինչ նման աննկարագրելի գործողությունների կրկնությունից խուսափելու նպատակով։ Թշնամության և ատելության էջը պետք է մեկընդմիշտ շրջել՝ հանուն ապագա սերունդների շահերի: Հայկ Սահակյան


Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման Աբովյանի պատասխանը Արսեն Թորոսյանի և ՔՊ-ական որոշ դեմքերի «ջղաձգություններին»

Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման Աբովյանի պատասխանը Արսեն Թորոսյանի և ՔՊ-ական...

12:18

Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը

Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի...

12:07

Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա...

11:44

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային...

11:35

ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար

ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի...

11:14

Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան

Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա...

10:44

Հայաստանի պատվիրակները Օլիմպիական խաղերում 14-րդն են

Հայաստանի պատվիրակները Օլիմպիական խաղերում 14-րդն են

10:18

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

Վանաձորում կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը

Վանաձորում կասեցվել է սպանդանոցի արտադրական...

18:35

Մարդը չի դառնում ավելի մեծ, երբ փոքրացնում է Աստծուն. եկեղեցին չճանաչող մարդու թերությունները ոչ այնքան բարոյական դատապարտման առիթ են, որքան ցավալի վկայություն մարդու ինքնամեկուսացման մասին. Հայր Իսահակ

Մարդը չի դառնում ավելի մեծ, երբ փոքրացնում է Աստծուն. եկեղեցին չճանաչող մարդու թերությունները ոչ...

18:09

Վերջնահաշվարկ կատարելիս ՀԷՑ-ի նախկին սեփականատերերին վճարվող գումարի չափի մեջ կմտնի 2026-ի ներդրումային ծրագրերի գումարի չափը ևս

Վերջնահաշվարկ կատարելիս ՀԷՑ-ի նախկին սեփականատերերին վճարվող գումարի չափի մեջ կմտնի 2026-ի...

17:17

ՄԻՊ աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարը

ՄԻՊ աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար...

15:29

Բարձր ենք գնահատում մեր երկրում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական անվերապահ աջակցությունը. Նիկոլ Փաշինյան

Բարձր ենք գնահատում մեր երկրում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին Լիտվայի կողմից...

15:08

Այժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Չալաբյան

Այժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Չալաբյան

11:45

Կարևոր է հոգևոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը. այսօրվանից սկսվում է Մեծ պահքը

Կարևոր է հոգևոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը. այսօրվանից սկսվում է Մեծ...

11:17

Երևանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

Երևանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

10:38

Տեր Երեմիան ու Տեր Ղևոնդը առաջիկային փոխելու են իրենց ծառայության վայրը

Տեր Երեմիան ու Տեր Ղևոնդը առաջիկային փոխելու են իրենց ծառայության...

10:09

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ...

09:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44