Վահրամ Դումանյանի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Ն․Գ․ դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ–Մուսալլամի գլխավորությամբ։ Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմադ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սեյֆ Ալ-Հաջրին: Այցի ընթացքում ԱՄԷ պատվիրակությանն ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա ամուր բարեկամական կապերը: Նաև շնորհակալություն է հայտնել այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին Հայաստանը որպես պատվավոր հյուր ընդունելու կապակցությամբ։ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ–Մուսալլամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը: Նա նաև կարևորել է միջմշակութային համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Այցի շրջանակում ԱՄԷ պատվիրակությանն ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ իր երախատագիտությունը հայտնելով Շարժայի կառավարության կողմից ՀՀ-ում իրականացվող զարգացման և բարեգործական ծրագրերի համար։ Նաև ընդգծել է Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ հայցելով էմիրաթական կողմի աջակցությունը։ Պատվիրակությանը նաև ընդունել է Վահագն Խաչատուրյանն՝ իր գոհունակությունը հայտնելով այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համար։ Դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ-Մուսալլամը Շարժայի կառավարության անունից նախագահ Խաչատուրյանին հրավիրել է մասնակցելու «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին, որը նախատեսվում է անցկացնել 2023թ․-ի մարտին՝ նշելով, որ ՀՀ-ին կտրամադրվի առանձին տաղավար՝ ներկայացնելու իր մշակութային ժառանգությունը։ ԱՄԷ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Հայաստանի պատմության թանգարան, Հաղարծին վանական համալիր, որը հիմնանորոգվել է Ն․Վ․ Շեյխ դոկտոր Սուլտան բն Մուհամմադ Ալ Կասիմիի հովանավորությամբ։ Այցի ընթացքում հայկական կողմից հետ կնքվել է 2 համաձայնագիր։
15:02
14:52
14:18
13:56
13:46
12:16
12:03
11:46
11:46
11:33
11:16
11:03
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15