«Ես հույս ունեմ, որ ոչ մի տեղ և երկրում պատերազմ չի լինի»,-ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին՝ պատասխանելով կապանցիների համար իրանի հյուպատոսության՝ անվտանգային երաշխիքներ ապահովելու հնարավորության մասին հարցին:
Նա հիշեցրեց Իրանի բարձրագույն ղեկավարության պարբերական հայտարարությունները, որ անթուլատրելի է երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգային ճանաչված սահմանների փոփոխությունը, իսկ Իրանի ԱԳ նախարարը րոպեներ առաջ, հյուպատոսության բացման արարողության ժամանակ շեշտեց, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է: «Մենք շատ հստակ ասում ենք, որ սահմանների որևէ փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու և ցանկանում ենք տեսնել խաղաղ և կայուն Հայաստան: Այստեղ մեր պատգամը խաղաղությունը և բարեկամությունն է: Ես Կապանի բնակչությանն ասում եմ՝ չանհանգստանաք, ես Կապանում եմ»,-հայտարարեց Մորթեզա Աբեդին Վարամին: Ի պատասխան Իրանից հայաստանի զենք գնելու վերաբերյալ տարածված լուրերին առնչվող հարցին՝ հյուպատոսը հայտնեց, որ այն պետք է ուղղել ռազմական ոլորտի ներկայացուցիչներին, իսկ ինքը տեղյակ է որ երկու երկրների պաշտպանության անխարարները մշտապես կապի մեջ են և համոզմունք հայտնեց, որ Հայաստանին հարձակողական զենք պետք չի գա: «Մենք՝ իրանցիներս, ավելի շատ գործի մարդ ենք քան խոսքի և հուսով ենք, որ որևէ երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում ԻԻՀ-ի կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի: Այդ հակազդցությունը լինելու է տվյալ գործողությանը համահունչ»,-պատմական սահմանների խախտման հնարավոր դեպքին Իրանի հնրավոր արձագանքի մասին հարցին պատասխանեց Մորթեզա Աբեդին Վարամին:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55