ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում բացված Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումն օգտակար հարթակ է համարում փորձի փոխանակման և բիզնեսի զարգացման համար: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Ուրախ եմ, որ արդեն տեղի է ունենում Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը, ինչը միանշանակ օգտակար հարթակ է, երբ հանդիպում են գործընկերները, բարեկամները, մարդիկ, ովքեր մտածում են միանման և գտնվում միևնույն ալիքում, որպեսզի գտնեն օպտիմալ որոշումներ, կիսվեն փորձով, ստեղծեն բիզնեսի զարգացման մթնոլորտ: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին՝ կարծում եմ, որ մենք դրանց խորացման համար ունենք աննախադեպ մեծ ներուժ: Եվրասիական շրջանակում տեղի ունեցող միջազգային ինտեգրացիոն գործընթացները դրան միայն կարող են օգնել»:
Անդրադառնալով Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին՝ Կարեն Կարապետյանը նրա մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք: Նա նշեց է, որ ընդհանրությունները շատ են և ուրախությամբ նկատել, որ համաժողովի մասնակիցներն ունեն գործնական ամուր հարաբերություններ: Վարչապետը ներկաներին մաղթեց հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
Համաժողովի բացմանը ներկա էին նաև ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և այլք:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03