«Այո՛, վերահաստատում եմ, որ նոյեմբերի 26-ի համագումարը լինելու է առանցքային եւ բեկումնային, քանի որ և՛ ծրագրում, և՛ կանոնադրությունում փոփոխություններ են սպասվում, և՛ բեկումնային է լինելու նաեւ քաղաքական օրակարգի ձեւավորման գործում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին`վերջերս հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Դուք ասել եք, որ ՀՀԿ համագումարը նոյեմբերի 26-ին բեկումնային եւ առանցքային է լինելու՝ չբացառելով նաեւ կադրային փոփոխություններ ղեկավար կազմում: Ի՞նչն է լինելու բեկումնային: Արդյոք վարչապետ Կարապետյանն իր թիմով անդամակցելո՞ւ է ՀՀԿ-ին: «Երկրորդը, համալրումների մասով, կուսակցությունը կենդանի օրգանիզմ է եւ մշտապես կուսակցությունում լինում է և՛ արտահոսք, և՛ ներհոսք: Առաջին համագումարը չէ, երբ գործադիր մարմնում եղել են փոփոխություններ: Այդպես է եղել նախորդ երեք համագումարների ժամանակ, երբ ես, Տարոն Մարգարյանը, Սամվել Նիկոյանը եւ մի շարք այլ մեր գործընկերներ դարձան գործադիր մարմնի անդամ: Այդպես էր, որ Տիգրան Սարգսյանը դարձավ Հանրապետական եւ գործադիր մարմնի անդամ, այդպես էր, որ Վահրամ Բաղդասարյանը դարձավ գործադիր մարմնի անդամ: Ինչ վերաբերում է պարոն վարչապետին, պարոն վարչապետը, այո՛, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական թիմի լիարժեք անդամ է, բայց ինչ վերաբերում է կուսակցությանն անդամակցելուն կամ չանդամակցելուն, ոչ անդամակցելուց զարմացեք, ոչ էլ չանդամակցելուց զարմացեք: Հանրապետական կուսակցությանը Կարեն Կարապետյանի անդամակցելու խնդիրը կորոշի Կարեն Կարապետյանը, Կարեն Կարապետյանն ինքը կորոշի անդամակցել Հանրապետականին, թե ոչ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47