ՀՀ փաստաբանների պալատն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Փաստաբանների պալատի պատվիրակությանը: Ռուսաստանից ժամանած փաստաբանների պատվիրակությունը գլխավորում էր Իրկուտսկի Փաստաբանների միության նախագահ Օլեգ Սմիրնովը:
Ռուս գործընկերներին ՀՀ Փաստաբանների պալատում ողջունել են նախագահ Սիմոն Բաբայանը և նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը
Հանդիպման ընթացքում Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նշել է, որ բարձր է գնահատում ՌԴ փաստաբանների ֆեդերալ պալատի հետ ունեցած գործընկերային հարաբերությունները:
Կողմերը քննարկել են փաստաբանական ոլորտի մի շարք առանցքային հարցեր:
Պատասխանելով գործընկերներին հուզող հարցերին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրել է նաև ՀՀ փաստաբանների պալատի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների՝ մասնավորապես Հանրային պաշտպանի գրասենյակի, Արագ արձագանքման հանձնախմբի գործունեության առանձնահատկությունները, Փաստաբանական դպրոց ընդունվելու, ավարտելու և փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու կարգը:
Հանդիպման ավարտին Իրկուտսկի Փաստաբանների միության նախագահ Օլեգ Սմիրնովը շնորհակալությունն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին՝ ջերմ ընդունելության և բովանդակային քննարկման համար:
Այնուհետև հյուրերն այցելել են ՀՀ փաստաբանական դպրոց, որտեղ նրանց հյուրընկալել է դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը: Զրույցի ընթացքում նա ներկայացրել է փաստաբանական դպրոցի առաքելությունը և ուսուցման կազմակերպման գործընթացը:
Արա Զոհրաբյանը մանրամասն ներկայացրել է Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացում ներառված պարտադիր և լրացուցիչ դասընթացների թեմաները և պարզաբանել դրանց ազդեցությունն ու կարևորությունը:
Հրաժեշտ տալով Փաստաբանական դպրոցի տնօրենին՝ ռուս գործընկերները շեշտել են, որ տպավորված են հաճելի հանդիպումից:
Իրկուտսկի Փաստաբանների միության պատվիրակության հետ հանդիպումն ամփոփվել է ՀՀ Փաստաբանների պալատի վարչական շենքում և Հանրային պաշտպանի գրասենյակում կատարված շրջայցով:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44