«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանը, ով հրաժարվելով ՌԴ քաղաքացիությունից՝ տեղափոխվել է Արցախ, իսկ օրերս էլ ընդունեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը` պետնախարարի պաշտոնում աշխատելու, վերջին օրերին ինտենսիվ հանդիպումներ է ունենում քաղաքական-հասարակական տարբեր շրջանակների հետ։
Նա առանձին հանդիպումներ է ունենում, այցելում է կառավարության ոլորտային պատասխանատուներին՝ նախարարներին, հանդիպում նախարարությունների ղեկավար կազմի հետ: Արցախի մեր աղբյուրները կարծում են, որ Վարդանյանը քննություն է վերցնում կառավարության անդամներից, որ հետագայում հասկանա՝ ում հետ է աշխատելու, ում է «կտրելու» եւ փոխելու: Իսկ որ փոփոխություններ լինելու են, դա հաստատ է։ Ի դեպ, արդեն հայտնի է, որ Վարդանյանը պետնախարարի պաշտոնում կնշանակվի նոյեմբերի 4-ին։
Ապագա պետնախարարը, ըստ որոշ լուրերի, հանդիպել է նաեւ արցախյան ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանի հետ, ով շուրջ երկու ամիս է՝ շուրջօրյա բողոքի ակցիաներ է իրականացնում նախագահականի դիմաց՝ պահանջելով որոշ պաշտոնյաների հրաժարականը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանը՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, ով գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է եւ Արցախում շինարարությունների առյուծի բաժինն է իրականացնում։
Այս հանդիպումով է պայմանավորված, որ բողոքի ակցիաները դադարել են: Ասում են նաեւ, որ Վարդանյանը խոստացել է Պետրոսյանին իր խորհրդական նշանակել եւ ի կատարումն նրանց պահանջների` կադրային փոփոխություններ իրականացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01