Համաշխարհային բանկը երկուշաբթի տեղեկացրել էր Ուկրաինային լրացուցիչ 500 մլն դոլար հատկացնելու մասին, որպեսզի օգնի երկրին բավարարելու անհետաձգելի ծախսերը, որոնք առաջ են եկել Ռուսաստանի ներխուժման եւ շարունակվող պատերազմի պատճառով, հաղորդել է «Голос Америки»-ն։
Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի, որը Համաշխարհային բանկի գլխավոր վարկային ստորաբաժանումն է, ֆինանսավորումն ապահովվել է Մեծ Բրիտանիայի 500 մլն դոլար գումարի չափով վարկային երաշխիքներով, որոնց մասին հայտարարվել էր սեպտեմբերի 30-ին, նշվել է կազմակերպության հաղորդագրությունում։
Վարկը հատկացվել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի նախօրեին, որը տեղի է ունենալու երեքշաբթի Բեռլինում, եւ որի ընթացքում ազգային առաջնորդները, զարգացման գծով փորձագետները եւ ընկերությունների ղեկավարները քննարկելու են, թե ինչպես վերականգնեն Ուկրաինան պատերազմի ավարտից հետո։
«Ռուսաստանի ներխուժումը շարունակում է հանգեցնել ուկրաինական ենթակառուցվածքի զանգվածային ավերածությունների, ներառյալ ջրամատակարարումը, կոյուղին եւ էլեկտրական ցանցերը, այն դեպքում, երբ մոտենում է ձմեռը, ինչն ավելի վտանգավոր է դարձնում ուկրաինացի ժողովրդի գոյությունը»,- ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասը։
«Այսօր հատկացված ֆինանսավորման նոր ռաունդը կօգտագործվի հիմնական պետական ծառայություններին աջակցելու համար։ Մենք մտադիր ենք սատարել ուկրաինացի ժողովրդին, քանի որ նա բախվել է այս աննախադեպ ճգնաժամին»,- նշվել է հայտարարությունում։
Համաշխարհային բանկն ընդհանուր առմամբ 13 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային, որոնցից 11,4 մլրդ-ն լրիվ իրացվել է։
15:35
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03