Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Կարծես դեժավյու լինի. տպավորություն է, թե մենք մեկ անգամ արդեն անցել ենք այս ամենի միջով:
2013թ. սեպտեմբերին Հայաստանն ապրում էր ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման սպասումով, քանի որ ԵՄ-ը խոստացել էր դոնորների կոնֆերանսի միջոցով Հայաստանին հատկացնել 4 միլիարդ եվրո:
Մինչ այդ Հայաստան էին այցելել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան-Ռոմպոյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզզոն, դե իսկ Ֆյուլեն ու Լայչակը Հայաստանից տեղ չէին գնում:
Սեպտեմբերի 3-ին ՀՀ այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Մոսկվա, որտեղ հայտարարվեց Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ինչով և ավարտվեց «եվրոապագայի» հայկական երազանքը, իսկ ինչպես հետո պարզվեց, չեղարկվեց Հայաստանի «ուկրաինացման» սցենարը:
Հիմա մենք նորից տարված ենք բրյուսելյան հովերով, Հայաստան են գալիս արևմտյան երկրների պատվիրակություններ, մեզ տալիս են լիքը-լիքը լավ խոստումներ, մեծ փողեր, ներդրումներ տնտեսության մեջ: Մի խոսքով, մեկին մեկ նույն վիճակը, ինչ 2013թ-ին:
Թերևս միակ տարբերությունը 44-օրյա դավադիր պատերազմն էր, Արցախի մեծ մասի օկուպացիան, ՀՀ տարածքի զավթումը ադրբեջանի կողմից և այդ ամենին Ռուսաստանի խիստ տարօրինակ և ռազմավարական գործընկերությանը ոչ բնորոշ վարքագիծը:
Վիրավորված ու հիասթափված լինելով Ռուսաստանի իշխանություններից և նրանց «վրեժխնդիր» լինելունպատակով Հայաստանն այսօր պատրաստ է ընդհուպ մինջև ստորագրել
ԵՄ առաջարկած պայմանագիրը, այսինքն փաստացի հրաժարվել Արցախից, ինչն իր մեջ պարունակում է լրջագույն մարտահրավերներ և սպառնալիքներ:
2013թ-ին ՀՀ իշխանության ընդունած որոշումը շատ քննադատվեց, նաև իմ կողմից, բայց հետագա աշխարհաքաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ այդ որոշումը ճիշտ էր, բխում էր ՀՀ անվտանգային և տնտեսական շահերից և ինչի շնորհիվ Հայաստանը կարողացավ խուսափել Ուկրաինայի սցենարից, ինչը մեր դեպքում կարող էր հանգեցնել Թուրքիայի կողմից գաղութացման, իսկ որ ավելի իրատեսական է՝ Իրան - Թուրքիա պատերազմի մարտադաշտի:
Այսօր մենք գրեթե նույն վիճակում ենք. պետք է ընտրել երեք տարբերակներից մեկը. ստորագրել Բրյուսելի առաջարկած խաղաղության պայմանագիրը, Մոսկվայի առաջարկած պայմանագիրը, կամ չստորագրել որևէ փաստաթուղթ, ինչը պահանջում է գլխավոր բանակցողի փոփոխություն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական:
Եթե իմ կարծիքը հարցնեք, ապա ես կոնկրետ կընտրեմ երրորդ տարբերակը, քանի որ մյուս երկուսը չեն բխում ՀՀ շահերից: Իսկ եթե դա չհաջողվի, ապա ինձ համար առավել նախընտրելի է Մոսկվայի առաջարկը, քանի որ երրորդ տարբերակը ՀՀ գաղութացնումն է Թուրքիայի կողմից:
Հ.Գ. Ռուս-թուրքական իրավիճակային դաշինքն առաջիկա ամիսներին կավարտվի, ինչը մեր տարածաշրջանում կստեղծի նոր իրավիճակ՝ Հայաստանի համար բացված նոր հնարավորություններով և լրջագույն վտանգներով»։
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55