Բարձր գնաճն ու դրանով պայմանավորված ճգնաժամը եվրոպացիների գերակշիռ մասին ստիպել է վերանայել ծախսերը։ Bloomberg-ը գրում է, որ եվրոպացիների մոտ վերականգնվում է 1970-ականների սովորույթները, նրանց 71 տոկոսը կրճատում են ամենօրյա ծախսերը՝ տնտեսելով նույնիսկ սննդամթերքի դեպքում։ IRI-ի հետազոտության արդյունքները վկայակոչելով՝ աղբյուրը նշում է, որ եվրոպացիների մեծ մասը միջոցներ խնայելու համար տանն են մնում, քիչ են ուտում, նույնսիկ ժամկետանց սնունդ են գնում։ «Կենսաապահովման ծախսերի մեծացմամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակում եվրոպացի սպառողների գրեթե երեք քառորդը կրճատում է ծախսերը, որպեսզի կարողանան ծայրը ծայրին հասցնել: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Եվրոպայի վեց հիմնական շուկաներում սպառողների 71%-ն արդեն զգալի փոփոխություններ է կատարել գնումներ կատարելու սովորույթներում՝ գնաճը հաղթահարելու համար։ Նման գնաճ վերջին քառասուն տարում նրանք չեն տեսել»,-գրում է Bloomberg-ը։ IRI-ի ուսումնասիրության համաձայն, եվրոպացիների կեսից ավելին ասել է, որ մտադիր է ավելի քիչ սննդամթերք պատվիրել, իսկ 47%-ն ասել է, որ ավելի քիչ է սնվելու դրսում՝ ռեստորաններում, բարերում կամ սրճարաններում: Ուսումնասիրությունն անցկացվել է անցկացրել 3000 սպառողների շրջանում։ Սննդի, վառելիքի և էներգիայի աճող գները քայքայում են տնային տնտեսությունների բյուջեները ողջ Եվրոպայում, իսկ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների դադարեցված լինելը ստիպում է տնային տնտեսություններին, ինչպե նաև արդյունաբերությանը պատրաստվել ձմռան հնարավոր անջատումներին։ Ողջ մայրցամաքում այս պայմաններում եվրոպացի սպառողների վստահությունը մնում է ռեկորդային ցածր, փոխարեն աճում են մտավախությունները, որ եվրոյի գոտին գնում է դեպի անկում:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58