ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչատնտեսական վարչության պետը, 2015-2017թթ. ընթացքում զբաղեցնելով նշված պաշտոնը, նույն վարչության փորձագետի՝ երբևէ փաստացի աշխատավայր չհաճախելու և դրա դիմաց յուրաքանչյուր ամիս վարձատրվելու պայմաններում, վերջինիս օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի՝ 3 միլիոն 937 հազար 170 ՀՀ դրամ գումարը։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչատնտեսական վարչության պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ փորձագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։
Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և վերականգնել են պետությանը պատճառած՝ 3 միլիոն 937 հազար 170 ՀՀ դրամ գումար վնասը։
Իրականացված համակողմանի քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՏՄՊՊ վերահսկողության վարչության ստուգումների բաժնի նախկին պետը և նույն բաժնի նախկին գլխավոր մասնագետը, ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի՝ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու հանձնարարությամբ, ուսումնասիրել են ՍՊ ընկերությունից ստացված և կեղծված փորձարկման արձանագրությունները, որի արդյունքում, փորձարկման ենթարկված նմուշների մեջ «բուսական յուղեր»-ի առկայությունը թաքցնելու նպատակով, աղավաղել են փաստաթղթի բովանդակությունը և ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահին հասցեագրված զեկուցագրում «ճարպաթթվային կազմի պարզաբանում, բետաստերինների և տրանսիզոմերների որոշում» ցուցանիշի արժեքի անհամապատասխանության մասին դիտավորյալ որևէ տեղեկատվություն չեն ներառել, ինչպես նաև զեկուցագրում դիտավորյալ չեն ներառել եզրակացության եզրափակիչ մասում որոշ նմուշների վերաբերյալ տեղեկատվության բացակայության հանգամանքը: Արդյունքում վարչական վարույթ չի հարուցվել և չի քննարկվել տնտեսվարողներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի պետին և գլխավոր մասնագետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու միջնորդությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին։
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55