«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ալավերդի խոշորացված համայնքում կրած պարտությունից հետո ՔՊ-ն որոշել է բոյկոտել՝ չմասնակցել ավագանու նիստերին։ Այստեղ քաղաքապետ է դարձել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։ Ամենուր արդյունավետ կառավարումից ու պատասխանատվությունից խոսող ՔՊ-ն որոշել է բոյկոտով տապալել ավագանու նիստերն ու քաղաքի կառավարումը, միայն այն պատճառով, որ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը չդարձավ համայնքապետ։
Համայնքի նորընտիր ղեկավար Արկադի Թամազյանը մեզ ասաց՝ ավագանու նիստերը կայանում են, քվորումի խնդիր չունեն, քանի որ իրենք ունեն 13+1 մանդատ (մեկը ՀԱԿ-ինն է), իսկ ՔՊ-ն 13 մանդատ ունի, եւ նրանց չներկայանալով, միեւնույն է, նիստերի բնականոն աշխատանքը չի խաթարվում։
«Դեռեւս 2 նիստ է եղել, երկուսին էլ չեն ներկայացել։ Բայց էդ երկու նիստն անցել է բնականոն ձեւով»,- ասաց նա։ Նրա խոսքով, եթե 14 անդամն էլ ներկա լինի նիստին, խնդիր չի լինի, խնդիր կառաջանա, եթե նրանց 14 անդամից որեւէ մեկը բացակայի։ ՔՊ-ի հույսն էլ, հավանաբար, դա է, որ կկարողանան գոնե 1 անդամի «իրենցով անել» ու տապալել քաղաքի կառավարումը։ Իսկ ՔՊ-ականների հետ փորձե՞լ եք խոսել, թե ինչու չեն ներկայանում նիստերին։ Թամազյանն ասաց․ «Մենք հրապարակային ասել ենք՝ պատրաստ ենք աշխատել ի շահ համայնքի․ ուրիշ ոչ մի բան էս պահին չեմ կարող ասել։ Կարող է հետո ներկայանում են՝ նորմալ անցնում է, սպասենք հաջորդ նիստին՝ ամսի 31-ին է լինելու, պարզ կլինի էդ ժամանակ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01