Սաուդյան Արաբիան որոշել է «ավելի հասուն տղա» լինել ԱՄՆ-ի հետ նավթի մատակարարումների շուրջ վեճի մեջ, հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը, հայտնում է Reuters-ը։
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ՕՊԵԿ+ դաշինքի նավթի արդյունահանման նպատակային ցուցանիշները կրճատելու այս ամիս կայացրած որոշումը լարվածություն է առաջացրել Սպիտակ տան եւ Էր-Ռիադի միջեւ՝ թագավորությունում ներդրումային FII ֆորումի նախաշեմին, որին մասնակցել են ամերիկյան բիզնեսի ղեկավարներ:
Երկու ավանդական դաշնակիցների միջեւ հարաբերություններն արդեն սրվել են 2018 թվականին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության եւ Եմենի պատերազմի հանդեպ Ջո Բայդենի վարչակազմի դիրքորոշման, ինչպես նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ Էր Ռիադի աճող կապերի պատճառով:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում ՕՊԵԿ-ի որոշումից եւ ռուսական նավթի գների սպասվող սահմանփակումից հետո, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարն ասել է. «Կարծում եմ՝ Սաուդյան Արաբիան որոշել է ավելի հասուն տղա լինել… Մենք շարունակ լսում ենք՝ դուք «մեզ հե՞տ եք, թե՞ մեր դեմ», տեղ կա՞ արդյոք «մենք Սաուդյան Արաբիայի ժողովրդի հետ ենք»-ի համար։
Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարար Խալիդ ալ-Ֆալիհն ավելի վաղ ասել էր, որ Էր Ռիադն ու Վաշինգտոնը կհաղթահարեն իրենց «անհիմն» վեճը՝ ընդգծելով վաղեմի կորպորատիվ ու ինստիտուցիոնալ կապերը:
ՕՊԵԿ+-ի կրճատումը Վաշինգտոնում մտավախություն է առաջացրել նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ գազի գների բարձրացման հնարավորության առումով, երբ դեմոկրատները փորձում են պահպանել Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի վերահսկողությունը:
ՕՊԵԿ+-ի որոշումից հետո Բայդենը «հետեւանքներ» է խոստացել Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների համար։
12:43
12:27
12:12
11:53
11:38
11:22
11:07
10:44
10:18
10:02
09:46
09:34
09:16
09:02
23:07
22:18
22:02
20:46
20:13
19:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02