«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին:
Նա նախ նկատեց, որ Պուտինի այցը տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության շրջանակում: «Ես չեմ կարծում, որ արտակարգ կամ արտառոց սպասելիք ունենք, լինելու են սովորական հանդիպումներ, որևէ նախապայման չեմ տեսնում, որ Հայաստանի հետ Ռուսաստանը շահագրգռված լինի ինչ-որ արտակարգ հարցեր զարգացնելու: ԼՂ հակամարտության առումով էլ որևէ փոփոխություն չի լինի, ընդհանուր բնույթի հայտարարություններ կլինեն»,-ասաց նա:
Ըստ նրա՝ Ռուսաստանը կփորձի Հայաստանին համոզել ինչ-որ զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, քանի որ դա Ադրբեջանին գայթակղելու միակ ձևն է, բայց Հայաստանի իշխանությունները չեն գնա դրան և կփորձեն դիմադրել:
«Ես կարծում եմ, որ տնտեսական հարցերում որոշ խնդիրներ կլուծվեն՝ հաշվի առնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի մարդն է։ Գուցե գազի վերաբերյալ ինչ-որ մի պայմանավորվածություն լինի, բենզինի գնի իջեցման հարցում պայմանավորվածություն լինի, այսինքն` ինչ-որ քայլեր կարվեն ամրապնդելու Կարեն Կարապետյանի թիկունքը, բայց դրանք տնտեսական բնույթի կլինեն, բայց ոչ քաղաքական»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանում հակառուսական տրամադրություններին, ապա նա ասաց, որ նման խնդիր Ռուսաստանը նախկինում ուներ, սակայն Կարեն Կարապետյանի նշանակմամբ երկու խնդիր է լուծվել:
«Առաջինը՝ Ռուսաստանը վերցրեց տնտեսական վերահսկողությունը, քանի որ քաղաքական վերահսկողությունը Էդվարդ Նալբանդյանի միջոցով արդեն ուներ, և երկրորդը՝ հայ օլիգարխներին կստիպի Կարեն Կարապետյանի միջոցով ավելի շատ հարկեր մուծել, մի փոքր տնտեսական իրավիճակը կբարելավի, և Հայաստանը կդառնա վճարունակ՝ օրինակ զենք գնելու հարցում»,-ասաց նա և նշեց, որ դա Հայաստանի ժողովրդի համար վատ չէ, սակայն Հայաստանն արդեն ռուսական ազդեցության տակ է գտնվում:
Անդրադառնալով վերջերս կատարած Պուտինի այցին Թուրքիա՝ Արա Պապյանն ասաց, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը լավ չի անդրադառնա Հայաստանի վրա, քանի որ Թուրքիայի ազդեցությունը մեծանում է, և այն Թուրքիան կօգտագործի Հայաստանի դեմ այլ հարցերում, այդ թվում նաև Ղարաբաղի:
«Ռուսաստանն այլ ելք չունի։ Նա գնաց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման այն դեպքում, երբ Թուրքիան չկատարեց իր առաջադրած ոչ մի պայման»,-ասաց նա:
Պապյանը նաև նշեց, որ Թուրքիան ներողություն չի խնդրել Ռուսաստանից, քանի որ Էրդողանի տեքստում կիրառված բառը թուրքերենով նշանակում է «անցած լինի», «շատ ուշադրություն մի դարձրեք», և այն ուղղված է զինվորի ընտանիքին: Ըստ նրա՝ Ռուսաստանը հարաբերությունների բարելավման գնաց, քանի որ հայտնվել է մեկուսացման մեջ, և տնտեսական վիճակի էական վատթարացում կա:
«Սակայն Թուրքիան կարող է շատ հաջող քաշել Ռուսաստանին»,-ասաց նա և նշեց, որ Թուրքիան էլ իր հերթին Ռուսաստանից տնտեսական շահ ունի, իսկ Թուրքիայի քաղաքական շահը կապված է Արևմուտքի հետ:
«Ռուսաստանը և Թուրքիան թեև ռազմավարական հակառակորդներ են, բայց տակտիկական դաշնակիցներ են, այսինքն` լայն առումով իրենք երկուսն էլ պայքարում են տարածաշրջանի համար, սակայն ռազմավարական հակառակորդներ են»,-ասաց նա:
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
14:08
13:53
13:38
13:22
12:33
12:16
12:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38